Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին «Հաուս» սրճարանում տեղի է ունեցել ծեծկռտուք: Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ մեր աղբյուրի՝ 20-25 անձ ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանի եւ Արաբկիր համայնքի պատասխանատու Գեւորգ Ղազարյանի գլխավորությամբ «ոտքերի տակ են գցել» սրճարանի տիրոջը՝ Կարեն Բեջանյանին, եղբորը՝ Աշոտին, որդուն՝ Սամվելին:
Ըստ նախնական տեղեկությունների, շարժառիթը եղել է այն, որ Բեջանյանի որդին «հանդգնել» է սիրահարվել այն աղջկան, որը պատգամավորի տղայի համակրած աղջիկն է:
Կարեն Բեջանյանի օբյեկտում խուզարկություն է տեղի ունեցել զենք փնտրելու նպատակով: Նա ստացել է ծնոտի վնասվածք:
Կարդացեք նաև
Ռ. Մ.
Բուղեքը ճարպից կատաղել են!
Սիրելը մեղք չէ… մնացած բաներին չեմ անրադառնում…