Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ովքեր կողմ են քվեարկելու ԵՏՄ պայմանագրին, ուղղակի պետական դավաճանություն են գործելու»

Նոյեմբեր 05,2014 16:58

«Նրանք, ովքեր կողմ կքվեարկեն Եվրասիական տնտեսական միության բռնակցությանը, պետք է համարվեն պետական դավաճաններ»,- այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցի Ազգային ժողովում քվեարկության դրվելուն, հայտարարեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը շուտով վարչության նիստ է գումարելու, որի ընթացքում կանդրադառնան այդ քվեարկությանը. «Ոչ միայն մեր խմբակցությունում, այլ նաեւ այլ խմբակցությունների կողմից, ովքեր կողմ են քվեարկելու այս պայմանագրին, ապա նրանք ուղղակի պետական դավաճանություն են գործելու»:

Հարցին, թե նա հնարավոր համարո՞ւմ է «Ժառանգության» համագործակցությունը ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ, այն դեպքում, երբ նրանք դեմ չեն ԵՏՄ անդամակցությանը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ դա պարզապես փոքր համագործակցություն է, որը տեղի է ունենում Ազգային ժողովում. «Կարծում եմ այս փոքր խորհրդարանական համագործակցությունը դեռ կշարունակվի, քանի դեռ չենք հասել նրան, որ լուծարենք Ազգային ժողովը»:

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է, որ Զարուհի Փոստանջյանը դուրս գա «Ժառանգություն» կուսակցությունից, նա պատասխանեց. «Ես կարող եմ ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալ, բայց որտեղ ես գնում եմ, այնտեղից դուրս չեմ գալիս: Եթե կան մարդիկ, որոնք ինձ դուր չեն գալիս, ես ինքս եմ մաքրում իմ միջավայրը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930