Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր չկարողացավ շարունակել նախապես նշանակված Արտուշ Հակոբյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ նա մասնակցում է դատավորների հավակնորդների քննություններին որպես հանձնաժողովական, ուստի նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով:
Ի դեպ դատարան էին բերվել 4 ամբաստանյալները, ներկա էին նաեւ պաշտպանները:
Ռ. Մ.