Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ համոզվում ենք, որ յուրաքանչյուր երկրում կատարված արմատական փոփոխությունների հիմքը եղել է հասարակության վճռականությունը և իրեն՝ որպես երկրի իրական տիրոջ ընկալումը:
Արդեն տեսանելի է, որ Հայաստանում նույնպես հասունացել է այն պահը, որ քաղաքացիական ինքնագիտակցությամբ հասուն հասարակությունը գնում է դեպի անշրջելի փոփոխություններ: Այս առումով հարուստ փորձ ունեցող երկրների օրինակների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ արմատական փոփոխություններ տանող ուղին մեծամասամբ անցել է ցնցումներով, դրա վառ ապացույցն Ուկրաինայում դեռևս շարունակվող իրադարձություներն են:
Իհարկե, եղել են նաև բացառություններ, երբ այդ ճանապարհն անցել է հանգիստ և առանց լարված իրավիճակների: Մեր երկրում նույնպես այդ փոփոխությունները լինելու են խաղաղ և անարյուն: Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտարարեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ասելով, որ այս գործընթացը լինելու է խաղաղ և անցնցում:
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունը, իսկ դրանք ապահովելու համար մենք պատրաստվում ենք գործել կշռադատված, հավատով և վճռական:
Կարդացեք նաև
Սիրելի՛ հայրենակիցներ, եկե՛ք էլ ավելի լայն թափով առաջ տանենք այս շարժումը և միասնական ջանքերով հասնենք մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության
պատգամավոր
Վահե Էնֆիաջյան