Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոթորիկ մի բաժակ ջրում». ԱԺ փոխնախագահը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ հրավիրելու շուրջ

Նոյեմբեր 05,2014 15:28

Արդեն երկու օր է մամուլում ակտիվորեն շրջանառվում է նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին լուրը, որի ընթացքում իբր թե քննարկվել է առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը: Արժանահավա՞տ են արդյոք այս լուրերը, փորձեցինք պարզել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:

– Նման հանդիպման մասին տեղեկություն չունեմ, բայց ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա կարծում եմ, որ այս բոլոր՝ ցանկալին իրականի տեղ ներկայացնելու, կամ ոմանց համար փափագելի թեմաներով աղմուկ բարձրացնելուց առաջ, արժեր գոնե մեկ անգամ ուսումնասիրել և տեղեկանալ, թե այս խնդրի շուրջ ինչպիսին է մեր երկրի օրենսդրական դաշտը: Հետևաբար, գործող խորհրդարանի լուծարման հիմքերն ու ձևերը սահմանված են օրենքով մի քանի դեպքերում՝ եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, եթե հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ, եթե հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում, եթե հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:

Կարծում եմ, որ սա սպառիչ պատասխանն է այդ հարցի , որովհետև այսօր խորհրդարանը զբաղված է բնականոն աշխատանքով և աշխատում է բավական արդյունավետ, խորհրդարանական ճգնաժամի որևէ նշան չկա , Սահմանադրությամբ սահմանված դեպքերից կամ իրավիճակներից որևէ մեկն առկա չէ , որի պարագայում կարող է արձակվել Ազգային ժողովը: Այս ամբողջը , կարծում եմ, պարզապես փոթորիկ է մի բաժակ ջրում, կամ էլ, ինչպես ընդունված է ասել՝ «հալվա բղավելով՝ բերանդ չի քաղցրանալու»:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930