Լուգանսկի աղջիկները կձերբակալվեն սրճարաններ և ակումբներ այցելելու համար, «Նովորոսիայի ժողովրդական դատարանի» նիստին ասել է անջատականների բրիգադի հրամանատար Ալեքսեյ Մորոզովը՝ «Պրիզրակը» (ուրվական), գրում է «Դոժդ»-ը:
«Եթե ես վաղը սրճարանում, պանդոկում տեսնեմ գեթ մեկ կնոջ, նա կձերբակալվի: Ինքներդ հոգ տարեք ձեր երեխաների նկատմամբ: Կինը պետք է օջախի պահապանը լինի, մայր լինի: Իսկ ի՞նչ մայրեր են նրանք դառնում պանդոկներ այցելելուց հետո: Ի՞նչ կարող են նրանք դաստիարակել: Ի՞նչ օրինակ ծառայել», – ասել է Մորոզովը նոյեմբերի 3-ին:
Ըստ նրա, Լուգանսկի մարզի բոլոր բարերն ու գիշերային ակումբները լցված են կանանցով:
«Ուզո՞ւմ ես ազնիվ ու քո ամուսնուն հավատարիմ մնալ: Նստի տանը ու կար արա: Դրա համար պարեկային ոստիկանությանը հատուկ հրաման կտրվի՝ ձերբակալել բոլոր աղջիկներին, որոնք կլինեն պանդոկում: Բոլորին, ես ասացի: Տանն ես նստում, կարկանդակներ թխում», – ասել է նա:
Կարդացեք նաև
Դահլիճում գտնվողները հավանություն են տվել հայտարարությանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ