Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը դրամական փոխանցումներ է իրականացնում նաև Intel Express համակարգով

Նոյեմբեր 05,2014 14:46

Յունիբանկը սկսել է համագործակցությունը Intel Express դրամական փոխանցումների միջազգային համակարգի հետ: Հաճախորդները կարող են Intel Express համակարգով դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ բանկի բոլոր 46 մասնաճյուղերում: Համակարգի լայն աշխարհագրությունը, մատչելի սակագները` սկսած 1.5% (կախված փոխանցման ուղղությունից), արագությունը և պարզությունը համահունչ են Յունիբանկի հաճախորդամետ քաղաքականությանը: Intel Express համակարգով փոխանցումներ կատարվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով, առանց բանկային հաշվի բացման: Դրամական փոխանցումը կարելի է ստանալ 15 րոպեում, փոխանցում ստացողը ոչ մի վճարում չի կատարում: Համակարգի աշխարհագրությունն ընդգրկում է շուրջ 40 երկիր, այդ թվում` ԱՊՀ, եվրոպական երկրները և ԱՄՆ-ն:

Intel Express միջազգային համակարգը ստեղծվել է 2007թ.-ին: Այսօր համակարգը աշխարհի տարբեր երկրներում ընդգրկում է տասնյակ բանկեր, որոնք օգտագործում են նոր տեխնոլոգիաներ և ծրագրեր` ապահովելով դրամական փոխանցումների արագությունն ու անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Յունիբանկն իրականացնում է դրամական փոխանցումներ նաև Յունիստրիմ համակարգով: 2013թ.-ին Յունիբանկով կատարվել է 540 հազար դրամական փոխանցում: Բանկը հաճախորդներին ընձեռում է նաև առանց բանկ այցելելու Յունիստրիմ դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն: Այս ծառայության շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել VISA և ArCa քարտերի հաշվին հեռախոսազանգի միջոցով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930