Կապանում շարունակում են լուրեր շրջանառվել այն մասին, որ «Դանդի փրեշս մեթալս Կապան» ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված` ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը թողնելու է իր պաշտոնը: «Դանդի փրեշս մեթալս Կապան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանն օրերս տված մամլո ասուլիսի ժամանակ հերքեց այդ լուրերը եւ նշեց, որ իր ականջին եւս նման լուրեր են հասել, սակայն նման որոշում չկա եւ ինքն էլ չի պատրաստվում որեւէ տեղ գնալ այս պահին:
«Ես ոչ մի տեղ չեմ գնում, այդպիսի որոշում չկա, Դանդիի գլխավոր տնօրենը ես կլինեմ՝ մինչեւ մեր գլխավոր նախագահ Ռիք Հաուզը կորոշի, որ Հրաչի ժամանակը վերջացավ այստեղ», – ասաց Հրաչ Ջաբրայանը եւ հավելեց, որ այժմ գլխավոր նպատակը ընկերության աշխատանքները ճիշտ ուղղությամբ տանելն է, իսկ հետագայում հնարավորություն տրվի, որպեսզի ընկերության ղեկավարումը ստանձնեն տեղացի հմուտ աշխատակիցները:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ