Aravot.am-ի տեղեկություններով, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպումն, ի դեպ, տեւել է բավական երկար:
Aravot.am-ը սույն տեղեկությունը փորձեց ճշտել հենց Լյուդմիլա Սարգսյանից: Մեզ հետ զրույցում տիկին Սարգսյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց հանդիպման մասին լուրը: Հարցը լսելով` նա ասաց, որ անհարմար տեղում է եւ չի կարող խոսել ու անջատեց լսափողը: Aravot.am-ի մյուս հարցերը` ի՞նչ թեմաներ են շոշափվել ԲՀԿ առաջնորդի հետ զրույցում, ինչո՞ւ է իր հետ առանձին հանդիպում կայացել, հնարավո՞ր է, որ ՎՍԴՀԿ-ն համալրի եռյակ-քառյակը, ՀԱԿ-ում ինչպե՞ս են ընկալել առանձին հանդիպումը եւ այլն, այդպես էլ հնարավոր չեղավ հնչեցնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ