«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի՝ օրեր առաջ ինքնասպանության փորձ կատարած 38-ամյա կալանավոր Արմեն Թամարյանը նախկինում 3 անգամ դատապարտված է եղել: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Armlur.am-ին հայտնեց, որ կալանավորը փորձել է ինքնասպանության դիմել սավանով կախվելու միջոցով: Ինքնասպանության փորձը կանխել են վարչության աշխատակիցները:
Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, նա եղել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ և մեկ տարի առաջ պայմանականորեն վաղաժամկետ ազատ է արձակվել: Ինքնասպանության փորձ կատարած կալանավորը 4 երեխա ունի, ովքեր գիշերօթիկ դպրոցի սաներ են, իսկ նրանց մայրը Վանաձորի շուկաներից մեկում առուվաճառքով է զբաղվում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում