Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը ոչ թե կեղծ դեղերի դեմ կպայքարի, այլ կխթանի

Նոյեմբեր 05,2014 13:26

Դեղերի դրոշմապիտակավորումը հանգեցնելու է ավելի շատ կեղծ դեղերի շրջանառության, քանի որ հնարավոր է այլ երկրներից մաքսանենգ ճանապարհով ներկրած դեղերը շատ հանգիստ վաճառեն Հայաստանում դրոշմապիտակավորած տուփով: Դրոշմապիտակը փակցվելու է միայն տուփի վրա: «Դրոշմապիտակավորումը անիմաստ, աննպատակահարմար եւ նորմալ աշխատանքներին խոչընդոտելու է»,- այսօր այս մասին «Հայացք» ակումբում ասաց դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Ըստ նրա, դեղարտադրող կամ ներմուծող ընկերությունները պետք է հավելյալ ծախս անեն, նոր աշխատողներ ներգրավեն, որպեսզի կատարեն դրոշմապիտակավորման գործընթացը: Հավելյալ ծախսերը հանգեցնելու են թանկացման: Ինչ վերաբերում է կառավարության պատճառաբանությանը, որ դրոշմապիտակավորման մասին պահանջը գների եւ կեղծ կամ չգրանցված դեղերի դեմ պայքարի համար է, Սամվել Զաքարյանը անիմաստ է համարում, քանի որ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այս ոլորտը համարվում է թափանցիկ. դեղը մինչեւ սպառողին հասնելը 3 անգամ ստուգվում է:
Aravot.am-ի հարցին՝ դեղերի ոլորտում բարեփոխումների վերաբերյալ ու առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին առողջապահության նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ է կազմակերպել, ինչպե՞ս եղավ, որ նման խնդրահարույց օրենք ընդունվեց, Սամվել Զաքարյանն ասաց. «Ֆինանսների նախարարությունը առանց միության հետ քննարկելու, առանց շահագրգիռ կողմերի կարծիքը լսելու օրենքում դրոշմապիտակավորման պահանջ է դրել:

Մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930