Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակին. «Չի կարելի է միայն հայհոյանքի վրա ծրագիր կառուցել՝ սա այսպես է, նա այնպես է, բա դո՞ւք ինչ եք»

Նոյեմբեր 05,2014 13:21

«Մենք չենք հավատում ինքնակոչ լիդերների, թեկուզ շատ մեծ վաստակ ունեցող, որոնք գալիս են, ասում են, ես եմ առաջնորդը, ձեզ կտանեմ անապատների միջով, հետո կբերեմ ինչ-որ հանգրվանի»,- այսօր «Հայելի» ակումբում եռյակի մասին խոսելիս այսպիսի կարծիք հայտնեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց, որ իրենք պայքարում են իշխանափոխության համար: Մեր հարցին՝ այսինքն, Եռյակի շարժմանը զուգահեռ նոր շարժո՞ւմ եք կազմակերպում՝ նա պատասխանեց, որ իրենք շարժումը սկսել են երկու տարի առաջ. «Մենք որեւէ քայլ այդ մեր նախնական ծրագրից չենք արել, չենք շեղվել: Մեր շարժումը պարզապես տեխնիկական, մարդկային եւ մտավոր զարգացում էր պահանջում, որին հասել ենք: Հիմա դա զուգահեռ շարժում կլինի, թե ինչ կլինի՝ չգիտեմ: Կանենք այն, ինչ պլանավորել ենք»:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությանը՝ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ «Ժառանգություն» քաղաքական ուժ արդեն չի տեսնում. «Այնտեղ կան մարդիկ, որոնք գերհամակրելի են ինձ համար, կան մարդիկ, որոնց չեզոք եմ վերաբերվում: Ինձ համար տարօրինակ է իրենց հանդիպել, երբ մի մասը ինձ ասում է՝ եռյակին միացեք, մյուս մասը ինձ տեսնելիս սկսում է բավական խիստ բառերով քննադատել եռյակը: Ես այդ քաղաքական ուժի ներկուսակցական վիճակը բավական խառն եմ գնահատում: Տա Աստված, որ կողմնորոշվեն»:

Մեր հարցին՝ նրանք, ովքեր ԵՏՄ-ին դեմ են, ջղաձիգների խմբին են դասվում, ովքեր եռյակին հարվածում են, Բաղրամյան 26-ի պատվեր կատարող, «դատարկ դհոլ» որակում են ստանում: Դուք նման որակումներից չե՞ք վախենում՝ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք վախենում ենք միայն մեզ հավատացած մարդկանց հիասթափեցնելուց: Ինչ վերաբերում է այդ գնահատականներին՝ ի՞նչ կարիք կա այդքան եռանդ, այդքան ժամանակ, այդքան ռեսուրս ծախսել՝ 20-30 ջղաձգվողերի բերանը փակելու համար: Եռյակը սպասարկող տեղեկատվական դաշտը պետք է հանգստանա, այդ թեմայից հեռանա եւ փորձի ներկայացնել հանրությանը, թե ինչ են իրենք ուզում՝ դրական ծրագիր: Չի կարելի է միայն հայհոյանքի վրա ծրագիր կառուցել: Սա այսպես է, նա այնպես է, բա դո՞ւք ինչ եք: Դա միջոց չի: Թող իրենք մեզ ասեն, թե ինչ են ուզում, մենք էլ գնահատական տանք»:

Անդրադառնալով իրենց շարժման ֆինանսավորմանը, «Հայազնի» վարչության անդամ Արմեն Մկրտչյանն ասաց. «Ընդունում ենք այս սկզբունքը, որ ավելի լավ է 10 հազար հոգի 1000 դրամ ներդրող, քան մեկ հոգի՝ 100 հազար ներդրող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930