Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ի՞նչ եք տալիս հավերին, որ այդպես արագ գիրանում են»

Նոյեմբեր 05,2014 13:08

Ձվի գինը չի բարձրանա, ձվի դեֆիցիտ չի լինի: Այսօր գյուղատնտեսության նախարարությունում այս մասին ասաց «Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Ըստ նրա օգոստոս-սեպտեմբերին ձվի գինը նվազել է ձվի տրամաչափով պայմանավորված. այդ ամիսներին հավերն ավելի փոքր ձու են ածում:

Միության նախագահը վստահեցրեց, որ արտադրողի օգուտը մեկ ձվից ընդամենը 4-5 դրամ է, մինչդեռ վաճառողը կրկնակի եկամուտ է ստանում:

Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ 12 կազմակերպություն դիմել են ձու ներկրելու, սակայն նրանցից միայն 4՝ տեղական ընկերության են թույլատրել, որ, եթե անհրաժեշտություն լինի՝ ներկրեն:

IMAG2328

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ այդ տեղական ընկերությունները դեֆիցիտ ստեղծեն շուկայում, որպեսզի ներկրեն, գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ տնտեսվարողին ձեռք չի տա այդպես վարվել, քանի որ «ծախսեր է արել այդ հավերին մեծացրել ու հիմա, որ նրան եկամուտ է բերում, ձու է ածում մորթեն՝ վաճառեն»:

Հարցին, թե այդ ի՞նչ եք տալիս, որ կարճ ժամանակում հավերը գիրանում են
պարոն Ստեփանյանը վստահեցրեց, որ հորմոններ չեն տալիս, այլ համակցված կեր: Նրա խոսքերով, ներկայումս այնպիսի տեխնոլոգիաներ կան, որոնց կիրառմամբ, թռչունը 40 օրում կարող է հիսուն անգամ ավելի քաշ հավաքել:

Ինչ վերաբերում է շուկայում հայտնված առանց մակնշման ձվերին, ապա Հովհաննես Մկրտչյանն ասաց, որ չմակնշված ձվերը հայտնաբերել են Լոռիում, որը ներկրված է եղել Իրանից. «Այն ընկերությունը, որը Իրանից ներկրել էր այդ ձուն հատ ձվի վրա մակնշում չի եղել, սակայն պարտավորություն է վերցրել սահմանին մակնշել, բայց քանի որ պիտանելիության ժամկետը ավարտին մոտ է եղել, փորձել է իրացնել, բայց չի հասցրել առգրավել ենք»:

Պարոն Ստեփանյանն ասաց, որ ձվի արտադրության օրվանից 7-8-րդ օրը ձուն դադարում է դիետիկ լինելուց եւ մինչեւ 25 օր կարելի է այն օգտագործել:

Պարոն Ստեփանյանը կարծում է, որ չնայած հայկական արտադրության ձուն իր որակով չի զիջում դրսի արտադրանքին, բայց Եվրասիական տնտեսական միություն արտահանելու մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ արտադրության ծավալները մեր երկրի՝ ձվով ինքնաբավ լինելուն են միայն բավարարում:

Մեկ հավկիթի արտադրության ինքնարժեքը 38-ից 45 դրամ է՝ կախված ձվի տրամագծից:
Դրսից ներկրվածի ինքնարժեքը կազմում է հիսուն դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930