Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ը մեզ ուզում է ապացուցել, որ խոշոր բուրժուազիայի հետ կարող են այս երկրում լուրջ փոփոխությունների հասնել» . Արմեն Հովհաննիսյան

Նոյեմբեր 05,2014 13:01

Այսօր «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը շաբաթ օրը համագումար է անցկացնելու եւ ընտրելու է վարչության նոր կազմ: Դրանից հետո քաղաքական խորհրդի ընտրություններ են լինելու, որին մասնակցելու է նաեւ Արմեն Հովհաննիսյանը: Նա վարչության նոր կազմում չի ուզում լինել:

Արմեն Հովհաննիսյանի խոսքերով՝ քաղաքական խորհուրդն ընդունվելու է ազատ ընտրությունների միջոցով, որին մասնակցելու են կուսակցականներ եւ նույնիսկ համակիրները. «Սա առաջին դեպքն է, երբ կուսակցությունը թույլ է տալիս, որ քաղաքական խորհրդում լինեն ոչ կուսակցական թեկնածուներ: Խորհուրդը դառնալու է «Հայազնի» գլխավոր քաղաքական մարմինը»:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունեն Եռյակի համաժողովրդական շարժման մասին եւ հնարավո՞ր է միանան նրանց՝ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք այդ եռյակին մաս մեզ որեւէ կերպ չենք համարում բազմաթիվ պատճառներով, բայց մենք չենք համարում մեզ հակադիր ժողովրդական շարժմանը: Մենք եռյակի ուժերի հակադիր դիրքերում ենք, քաղաքական մրցակիցներ, իսկ շարժմանը մեզ հակադիր չենք համարում, որովհետեւ մեր մարդիկ են, որոնք պայքարում են արժանապատիվ կյանքի համար: Մենք չենք վիրավորում որեւէ մեկին: «Հայազնը» գործողության կուսակցություն է: Եթե մենք դեմ ենք ԵՏՄ-ին, մտածում ենք ինչ անեք, որ դա չլինի, պայքարենք այդ գաղութացման գործընթացի դեմ: Եթե մենք գտնեինք, որ ամեն ինչ եռյակում հոյակապ է, ի՞նչն էր մեզ խանգարում գնալ եւ այնտեղ կանգնել ու դառնալ մասնակից: Արդեն կան քաղաքական միավորներ, որոնք իրական քաղաքական միավորներ վաղուց դադարել են լինել եւ միացել են եռյակին: Այնտեղ չկա ներկուսակցական, ներքաղաքական կյանք, չկան անդամներ, բայց իրենք հայտարարել են, որն միանում են եռյակին: Մենք այդտեղ չենք, որովհետև ունենք լուրջ տարաձայնություն»:

Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ ԲՀԿ-ն իրենց համար բացարձակապես բաց եւ հասկանալի երեւույթ է, որը ճանաչում են, գիտեն. «Որեւէ անակնկալ մեզ չի մատուցում, մեզ համար այնտեղ ամեն ինչ պարզ է: Իսկ ՀԱԿ-ը եւ մի խումբ մտավորականներ, որոնք միավորվել են դրա շուրջ կամ ԲՀԿ-ի շուրջ, ուզում են մեզ ապացուցել, որ Հայաստանում խոշոր բուրժուազիան կամ օլիգարխիան պառակտված է եւ միմիայն օլիգարխիայի հետ միասին, նրանց նյութական պաշարները շռայլորեն օգտագործելով՝ կարող են այս երկրում լուրջ փոփոխությունների հասնել: Դա նրանք անվանում են իրատեսություն: Մեզ համար նպատակը քաղաքացու համար ընդունելի սոցիալ-տնտեսական, բարոյական իրավիճակ ստեղծելն է: Մեր օլիգարխիայի ցանկությունն այդ ամենին մասնակցել, մեր մեջ, մեղմ ասած, կասկածներ է առաջացնում: Չմոռանանք, որ այն վարչակարգը, որի դեմ մենք պայքարում ենք, ստեղծվել է նաեւ այդ օլիգարխիայի սոցիալական պահանջով, որպես իրենց հարստությունը պահելու էֆեկտիվ մեխանիզմ: Հիմա իրենք համոզվել են, որ այնքան էլ էֆեկտիվ մեխանիզմ չի, փորձում են փոխել: Սա մեր մյուս տարաձայնությունն է իրենց հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930