Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը «գոմեշի մսի» գործով

Նոյեմբեր 05,2014 12:50

«Ազգային վերածնունդ» » կուսակցության ներկայացուցիչները հետևել են Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը՝ Ստեփանակերտ), դատավոր Անդրանիկ Մնացականյանի վարույթում գտնվող ըստ մեղադրանքի ընդդեմ Արտո Չիթչյանի գործին, որտեղ Պաշտպանության բանակի սպան մեղադրվում էր «գոմեշի մսի» գործով: ՀՀ Գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականների և մատակարարի մասնակցությամբ այս կոռուպցիոն գործի մեջ քավության նոխազ են դարձել նաև Պաշտպանության բանակի մի խումբ սպաներ: Արտո Չիթչյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, քանզի որպես ՊԲ համապատասխան զորամասի հրամանատարի տեղակալ մսամթերքն ընդունել է Պաշտպանության բանակի պարենային ծառայությունից, ըստ հաշիվ ապրանքագրի, մատակարարի հետ որևէ առնչություն չի ունեցել: Դատարանը կայացրած որոշմամբ Արտո Չիթչյանի համար վեց ամսվա պատժաչափ է սահմանել:

«Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները դատավարության ընթացքում տպավորություն են ստացել, որ զինվորական դատախազությունն ամեն կերպ փորձել է մեղավորներ գտնել անմեղ զինվորականների շրջանակում՝ հանրային հնչեղություն ստացած գործով քավության նոխազ գտնելու համար:

Ամփոփելով մի շարք զինվորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը՝ եկել ենք այն եզրակացության, որ ռազմական ու քաղաքական իշխանությունները, պետական բյուջեի գումարները խնայելու նպատակով, զինվորական թոշակի շեմին հասած զինվորականներին ծառայությունից հեռացնելու պատրվակներ են փնտրում՝ այս գործի մեջ ներգրավելով զինվորական դատախազությանն ու դատարաններին: Այս երևույթը լուրջ անհանգստություն է առաջացնում սպաների մոտ, բանակում առաջ բերում անվստահության մթնոլորտ:

Արտո Չիթչյանի գործը վերոնշյալ պնդումների համար կարող է որպես փաստարկ ծառայել: Դեռևս անչափահաս՝ Պաշտպանության բանակի ապագա սպան մասնակցել է արցախյան պատերազմին՝ 19 տարեկանում դառնալով մարտկոցի հրամանատար: Գիտակցական կյանքի հիմնական մասը Հայրենիքի պաշտպանությանն ու բանակաշինությանը նվիրած Արտո Չիթչյանի նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է, այս տիպի գործողությունները խաթարում են բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, սպաների մոտ առաջացնում անապահովության զգացում:

Ելնելով այս ամենից «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում.
ՀՀ քաղաքական իշխանություններին՝
– բանակից հնարավորինս հեռու պահել ռազմական ոստիկանությունն ու զինվորական դատախազությունը,
Պաշտպանության բանակի հրամանատարին՝
– ՊԲ կադրերի տրամադրության տակ գտնվող մայոր Արտո Էդուարդի Չիթչյանին կրկին վերցնել ծառայության Պաշտպանության բանակի շարքերում:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն
Ստեփանակերտ, 5 նոյեմբերի, 2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930