Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային ժողովում Գրիգոր Մինասյան. ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի 18 կետը ակնհայտորեն հակասում է օրենքին. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 05,2014 12:28

Հատված Գրիգոր Մինասյանի հարցազրույցից:

– Խոչընդոտ չէ՞ առանձին լրագրողների Ազգային ժողով չթողնելը կամ տեսախցիկներ անցկացնելու համար բյուրոկրատական անիմաստ քաշքշուկներ ստեղծելը։

– Հավատարմագրման ինստիտուտն ինքնին խոչընդոտ չէ եւ այն իրավաչափ է։

– Լրագրողներն առանց ավելորդ բարդությունների ԱԺ–ն լուսաբանում էին մինչեւ Հրայր Թովմասյանի գալը։ Կարգն այն ժամանակ էլ կար։

– Կարծում եմ, բոլոր կարգերն ու կարգավորումները պարբերաբար վերանայման կարիք ունեն։ Օրինակ, դեռեւս 2009 թվականին ընդունված եւ
մինչեւ օրս գործող Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 18 կետը ակնհայտորեն հակասում է Զանգվածային լրատվության
մասին ՀՀ օրենքի 6 հոդվածին։ Ըստ այդ կետի՝ լրագրողի հավատարմագրումը վաղաժամկետ դադարեցվում է, եթե նա տարածել է ապատեղեկատվություն Ազգային ժողովի նւ նրա աշխատակազմի գործունեության մասին։ Սա նման է նրան, որ որեւէ վարորդի արգելեն արդեն երթեւեկել Աբովյան փողոցով, որովհետեւ տվյալ վարորդը մեկ անգամ խախտում է թույլ տվել այդ փողոցում։ Ճիշտ է, այս կետը դեռ երբեք չի գործադրվել, բայց այն պարունակում է հակասություն օրենքի հետ եւ լրագրողի գործունեության խոչընդոտման իրական ռիսկ։ Հետեւաբար, այս դրույթը կարիք ունի շուտափույթ վերանայման։ Կարծում եմ հենց նման դրույթները վերանայելուն են ուղղված կամ պետք է ուղղված լինեն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի գործունեության միտումները։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930