Երբ Գագիկ Ծառուկյանը, աշնանային իշխանափոխական նկրտումներին ընդառաջ, որոշեց «փաթեթով» դեպի «Բարգավաճ» տանել ազատամարտի վետերաններին կամ գոնե նրանց մի որոշակի մասին, շատերը նկատեցին, որ ներքաղաքական խնդիրները մի կողմ, բայց դա կարող է հանգեցնել «կռված տղաների» միջեւ որոշակի լարումների:
Եթե ավելի պարզ, ապա ազատամարտիկներին ներքաղաքական, ներկուսակցական զանազան «խաղերի» ու վայրիվերումների մեջ ներքաշելը թերեւս ամենասխալ բանն է, որ կարելի է անել մեր երկրի վիճակում ու չավարտված պատերազմի պայմաններում:
Բայց արվեց: ԲՀԿ-ի «հովանու ներքո» միանգամից երկու կազմակերպություն ձեւավորվեց, անթաքույց հայտարարելով, որ կազմակերպությունների հիմնական խնդիրը «ժողովրդի կողքին կանգնելը», ասել է թե՝ Գագիկ Ծառուկյանի արքայական ամբիցիաները սպասարկելն է:
Ի լրումն, այդ նորակազմ միավորումները, որոնք զարմանալի զուգադիպությամբ, երկուսն էլ ԲՀԿ-ական պատգամավոր ու պատերազմի մասնակից Ռուբեն Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանն են նախաձեռնել, խնդիր ունեին թուլացնել Մանվել Գրիգորյանի գլխավորած «Երկրապահ» կամավորականների միությունը:
Կարդացեք նաև
Այս օրերին ներքաղաքական դաշտում ու քարոզչական հոսքերում ուղղակիորեն դիտարկվում է այն, ինչը մեկ-երկու ամիս առաջ պարզորոշ կանխատեսում էին քաղաքական մեկնաբանները:
«Կռված տղաները», որ հիմա ավելի շուտ հասուն եւ ավելի տարիքի, քառասուն-հիսունն անց տղամարդիկ են, անցել են, ժողովրդական խոսքով ասած՝ իրար ոսկորներ աղալու:
… Լավ, մե՞ծ խելք էր պետք ունենալ, հասկանալու համար, որ ազատամարտի մասնակիցներին ուղղակի պետք չէր խառնել ներքաղաքական գզվռտոցի, այս յուրօրինակ «Կապկազ թամաշայի» մեջ:
Մ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում