Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարզ է, որ որոշումը պարտադրվել է հանրության եւ մասնավորապես հղի կանանց կողմից. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 05,2014 11:55

Հետաքրքրական է, որ Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, թե հղիների բողոքի ակցիաները, հանրային ընդվզումը ոչ մի կապ չունեն իրենց որոշման հետ։
«Ի՞նչ բողոքի ակցիաների մասին է խոսքը, դեռ այդ բողոքի ակցիաների հարցը չէր բարձրացվել, օրենքը նախագծի տեսք չէր ընդունել, երբ կուսակցությունում քննարկման ժամանակ այս հարցն արդեն իսկ եղել է վիճահարույց։ Մենք ասել ենք, որ մեզ համար մեծ դժվարություն է համաձայնել նման տարբերակի եւ սկսել ենք քննարկել։ Իսկ, ահա, կառավարությունն ինչ քայլ անում է, միտինգավորներն ասում են, որ ճնշման տակ է եղել»,- ասաց նա։

Պատասխանելով «Չորրորդ իշխանության» արձագանքին, թե միթե հղի կանայք չարեցին բողոքի ցույցեր եւ խնդիրը չդարձրեցին լսելի՝ մեկնաբանեց. «Այո՛, հղիները միտինգ արեցին, բայց մինչեւ միտինգ անելն այդ նույն հարցը քննարկվել է ՀՀԿ խմբակցությունում, իսկ քանի որ այն լուծում չէր ստացել, մենք լրատվամիջոցներին չէինք ասում։ Կուսակցությունում կար անհամաձայնություն, կառավարությունն ասաց՝ պետք է քննարկել, իսկ հանրային քննարկումների ծավալումը բերեց հղի կանանց հանրահավաքների։ Բայց այդ հարցը ունի բավականին երկար պատմություն, դեռ օրենքի ծագումից մի տաս օր առաջ կուսակցությունում սկսեցին վեճերը։ Առաջինը բարձրացրեցին մեր կին պատգամավորները, մենք էլ կատակով ասացինք, որ տղամարդիկ չեն հղիանում, սակայն նպաստում են հղիացմանը, այսինքն՝ մենք էլ ենք անհանգիստ այդ խնդրով»,- նկատեց Բաղդասարյանը՝ նկատելով, որ ՀՀԿ-ն անգործ չի նստել եւ 15-ից 20 անգամ հանդիպումներ է ունեցել կառավարության հետ։

Չնայած ՀՀԿ-ն չի խոստովանում, որ ստիպված է եղել փոփոխել օրենքը, քանի որ հանդիպել է հանրության դժգոհության, կառավարության եւ ԱԺ շենքի առջեւ հղիների ցույցերին, սակայն պարզ է, որ որոշումը պարտադրվել է հանրության եւ մասնավորապես հղի կանանց կողմից։ Այնուամենայնիվ ավելի ազնիվ է խոստովանել, որ իշխանությունները հասկացել են օրենքի բացասական հետեւանքները, ականջալուր են եղել հանրությանը, այլ ոչ թե հայտարարեն, թե օրենքը փոխվել է միմիայն ՀՀԿ-ի կանանց հրետանու շնորհիվ:

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930