Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. ինքն ինչո՞ւ էր այլ կյանքով ապրել, հիմա նոր ուզում է այդ պրոբլեմը լուծել. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 05,2014 11:45

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ հետ զրույցում հայտարարեց, որ այսօր որեւէ ընդդիմադիր առաջնորդի չի տեսնում, որի հետեւից իսկապես ժողովուրդը կգնա։ Ըստ նրա՝ խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերն այսօր այն քաղաքական ուժերը չեն, որոնք կարող են Հայաստանում իրավիճակ փոխել:

– Իսկ ինչո՞ւ եք բացառում, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» կարող են այդ լճացումից երկիրը դուրս բերել։

– Ես չեմ ուզում մարդկանց մասին անձնական գնահատականներ տալ։ Բայց դուք ինքներդ մի օր սուրճը վերցրեք, խմեք ու նայելով առաստաղին մտածեք, թե երեքով ի՞նչ փոփոխություն պետք է անեն, ընտրությունները պետք է դառնան արդա՞ր, թե՞ կոռուպցիան պետք է չլինի, ի՞նչը պետք է փոխվի այս պետության ներսում։ Այդ ինչի՞ սիմվոլներ են, այ, դրանք։

– Իրենք ցանկանում են, որ իշխանությունը չվերարտադրվի, պահանջ են դնում…

– Ամեն ձեւի բան էլ կարող ես դնել, Հայաստանում Դուք դրեք պրոբլեմները ու դրեք այդ 3 մարդկանց, ու երբ որ հանդիպենք, ասեք, թե այդ պրոբլեմները ո՞վ կարող է լուծել, ու եթե կարող էր լուծել, ինքն ինչո՞ւ էր այլ կյանքով ապրել, հիմա նոր ուզում է այդ պրոբլեմը լուծել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

    Վազգեն Մանուկյանին երևի հայտնի չէ,որ Լևոն Տեր-Պետրոսյանը,Գագիկ Ծառուկյանը գնացել են Երուսաղեմ ,Հորդանան գետի սուրբ ջրերում մկրտվել,մաքրվել են հին ահավոր մեղքերից ու եկել են և ցանկանում են,որ Հայաստանը մաքրվի կաշառքից,կեղտից,մրից․․․

    • Ռուբեն says:

      Երուսաղեմ ինչու են գնում,տեր-Ավետիսն էլ Երուսաղեմ գնաց,փոխանակ Խնձորեսկ գնար,այնտեղ մաքրվեր;Եռաբլուր թող գնան;

      • Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

        Հարգելի Ռուբեն,ինչ դաժան եք,գոնե ասեյիք մտնեյին վանքի խուցը,որ էլ չտեսնեյին իրենց կնանիքի ․,․ը․․․

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930