Լրահոս
Օրվա լրահոսը

Սա, թերեւս, «նոյեմբերի 5-ի հեղափոխության» մեծագույն խորհուրդն է. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 05,2014 11:01

Այն, ինչ արեցին Շանթ Հարությունյանն ու նրա ընկերներն, իհարկե, վիճահարույց գործողություն էր։ Բայց որ նրանց մոտիվները դրական էին, կարծում ենք միանշանակ է: Շանթ Հարությունյանն ու ընկերները, ի վերջո, արձանագրեցին մի բան. նրանք չեն պատրաստվում կոմպրոմիսների գնալ այն իրականության հետ, որն այսօր հաստատված Է Հայաստանում: Սա, թերեւս, «նոյեմբերի 5-ի հեղափոխության» մեծագույն խորհուրդն է։ Ի վերջո, հենց սրա վրա է հիմնված այսօրվա իրականությունը։ Մեզնից շատերը համաձայն չեն բազմաթիվ իրողությունների՝ կոռուպցիայի, ապօրինությունների, իշխանական ամենաթողության դրսեւորումների հետ։

Մեզնից շատերը բողոքում են դրանց դեմ, տանել չեն կարող այդ երեւույթները, նույնիսկ դեպրեսիայի մեջ են հայտնվում դրանց գիտակցությունից, բայց սրտնեղելով, տապակվելով, չուզենալով ապրում ենք այդ երեւույթների հետ կողք-կողքի։ Ամեն օր արթնանում ենք այն գիտակցությամբ, որ ապրում ենք կոռումպացված, ինքնիշխանությունը կորցնող, արտագաղթից արնաքամ լինող երկրում ու ամեն օր կողք-կողքի ապրում ենք այդ իրողությունների հետ։

Ոմանք էլ ուղղակի միանում են արտագաղթողների բանակին։ Շանթը եւ ընկերները որոշեցին այդպես չվարվել. վերցրին մահակները, մարգանցովկայով պատրաստված պայթուցիկները ու դուրս եկան այդ իրականության դեմ։

Նրանք չէին կարող մտածել, թե այդ ճանապարհով եւ մի քանի հոգով՝ գահընկեց են անելու ամենաթողությունն ու թալանը։ Նրանք պարզապես տարանջատվեցին այդ ամենից, նրանք բարձր հայտարարեցին, որ չեն պատրաստվում ստանձնել այդ ամենին լուռ կամ աղմուկով համակերպվողների դերը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930