ՀՀԿ–ի երկրապահ, ԲՀԿ– ի երկրապահ… Այդ ինչպե՞ս եք, է, այդպես հաջողացրել ու բաժանվել ազատամարտիկների ու երկրապահների տարատեսակությունների։ Ոնց որ կարկատաններ լինեք այս երկրի մարմնին, այս երկրի, այսպես կոչված, ազդեցիկ եւ համեմատաբար լավ քամի անող քաղաքական ուժերի շալվարներին։
ՀՀԿ-ի համար, մեծ հաշվով, ի՞նչ տարբերություն, թե ինչ ունի իր շալվարին որպես կարկատան՝ ՀՀԿ-ի տատի՞, Գեւորի՞կ, թե՞… ՀՀԿ-ի երկրապահ։ Բոլորն էլ, հավասարապես, ՀՀԿ-ի մերկության մի հատվածն են սքողում անհամեստ աչքից։ Մանվել Գրիգորյանը, հիմա, երկրի պահա՞կն է, թե՞ ՀՀԿ-ի շալվարի կարկատանը։
Նույն հարցը տանք Ռուստամ Գասպարյանին. ենթադրենք՝ Ծառուկյանն ու Սարգսյանը քաղաքական վեճ ունեն, դո՞ւ ինչ վեճ ունես Մանվել Գրիգորյանի հետ, պարոն ազատամարտիկ, որ դարձել ես ԲՀԿ-ի շալվարի կարկատան։ Մինչեւ այս ազատամարտիկների մի խումբ էլ կար՝ իբր ինքնուրույն հանրահավաքներ էր անում։ Ո՞ւր հասան, քանի՞ մասի բաժանվեցին։ Ձեր ընկերոջը՝ հերոս տղուն, իր գյուղում սպանեցին՝ դուք եկել, իրար հետ եք կռիվ-կռիվ խաղում։ Ո՞նց հասկանանք։ Ձեր մյուս ընկերոջը բանտարկեցին, երրորդին ծեծելով սպանեցին, դուք իրար դեմ եք թուր ճոճում։ Վաղը որ թուրքը գա՝ մեկդ մանվելավարի եք երկիրը պահելու, մյուսդ ռուստամավարի՞։
Գոնե այնպես արեք, որ մի քիչ հարգանք մնա «երկրապահ» եւ «ազատամարտիկ» բառերի հանդեպ։ Պոչներդ խուզել, վերջնականապես կարկատան եք դարձել քաղաքական ուժերի ծակ շալվարներին, բա ո՞ւր է ձեր ոգին, ո՞ւր է սերունդ դաստիարակելու ձեր առաքելությունը։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում