Հայերն ընդունակ են ազգային միասնության. ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հիշեցնում է այս տարվա օգոստոսին ադրբեջանական ագրեսիայի հանդեպ մեր ժողովրդի համախմբումը. «Լավ կլիներ՝ բոլոր հարցերում միասնական լինեինք։ Այլ պարագայում մենք կունենանք ձախողումներ»։
Գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանը ոլորտ առ ոլորտ կարող է ասել, թե ինչի շուրջ պետք է միասնական լինի հայ ժողովուրդը, այդ բոլորի հիմքում նա տեսնում է հավատը. «Հավատ կառավարման նկատմամբ, իշխանության նկատմամբ»։
Իշխանության շուրջ միասնական, ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի, կարող են լինել նրանք, որոնք քվե են տվել, որոնք հույսեր են կապում իշխանության հետ. «Իշխանություն ասելով պետք է առաջին հերթին պետությունը հաշվի առնենք»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ