Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

Հայրենադավություն. «Ժամանակ»

Նոյեմբեր 05,2014 10:32

2015 թվականի պետական բյուջեով նախատեսված է դպրոցներում, այսպես կոչված, հայրենասիրական ակումբների համար հատկացնել 65 միլիոն դրամ: Այդ ակումբները պետք է երեխաներին հայրենասիրություն սովորեցնեն, եթե մի նախադասությամբ ձևակերպենք այն մառազմը, որ նախատեսվում է դրանց գործունեության տեսքով: Եվ ուրեմն` այս նպատակի համար, որն իրականացվում է Երկրապահ միավորման, Պաշտպանության նախարարության և Կրթության ու գիտության նախարարության համատեղ ծրագրով, պետական բյուջեն հատկացնելու է 65 միլիոն դրամ:

Վստահաբար կարող ենք ասել, որ պետական բյուջեն հայրենասիրության անվան տակ վատնելու է 65 միլիոն դրամ: Այսինքն` հայրենասիրության անվան տակ իրականում տեղի է ունենում հայրենադավություն, քանի որ բյուջետային, այսինքն` հարկատուների միջոցների անիմաստ վատնումը, մեղմ ասած, հայրենադավության տեսակներից մեկն է: Իսկ վատնումը իրապես անիմաստ է` այն պարզ պատճառով, որ հայրենասիրությունը դպրոցական առարկա չէ, որ կարող ես սովորեցնել երեխաներին, սակայն մի զգացում է, որ մարդուն կարող ես ներշնչել դպրոցական առարկաների միջոցով: Այսինքն` դպրոցական առարկաների հանրամատչելի, բանիմաց, պրոֆեսիոնալ բարեխիղճ մատուցումը, աշակերտներին ուսման տրամադրումը, նրանց թե ուսումնական, թե ընդհանրապես վարքի օրինակների մատուցումը արդեն իսկ հայրենասիրական դաս է:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930