Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մնում է համոզելու տարբերակը

Նոյեմբեր 05,2014 10:00

Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը կրկին դիմել է ուկրաինացիներին՝ կոչ անելով դադարեցնել պայքարը Լուգանսկի եւ Դոնեցկի համար, հրաժարվել Ղրիմից եւ փորձել առանց այդ «բալաստի» ինտեգրվել Եվրոպային: Նա բերում է հետեւյալ օրինակը:

Ենթադրենք, դուք առաջարկում եք ձեր ընկերոջը երկար ճանապարհ անցնել, որտեղ լինելու են սարսափելի դժվարություններ, սայթաքումներ, զրկանքներ, ցուրտ եւ սով: Ձեր ընկերն ասում է՝ համաձայն եմ, եթե դու այդ ճանապարհն ինձ տանես պատգարակով: Լուգանսկն ու Դոնեցկը կա՛մ ցանկանում են պատգարակով անցնել այդ ճանապարհը, կամ, ավելի շուտ, ոչ մի տեղ չգնալ եւ սպասել, որ Պուտինն իրենց պետք է միշտ կերակրի: Հետեւաբար, ասում է Կոխը, պետք է վարվել այնպես, ինչպես վարվել է Մանենհեյմը, որը Ստալինին տվել է արեւելյան եւ հարավային Ֆինլանդիան՝ պահպանելով մնացած երկիրը: Կամ՝ այնպես, ինչպես վարվել է Ադենաուերը, որն ի վերջո զիջեց Սովետներին Գերմանիայի մասը, բայց կառուցեց իր հզոր երկիրը:

Մի դեպքում՝ Կարելիան եւ Ֆինլանդիան որեւէ ցուցանիշով համեմատելի չեն, մյուս դեպքում՝ իրավիճակի փոփոխությունից հետո աղքատ եւ թերզարգացած «սոցիալիստական» Արեւելյան Գերմանիան ինքը ցանկացավ դառնալ «կապիտալիստական» Գերմանիայի մաս:

Չգիտեմ, թե որքանով են Ալֆրեդ Կոխի խորհուրդները կիրառելի ուկրաինացիների համար, գիտեմ միայն, որ մեր՝ հայաստանցիներիս խնդիրը շատ ավելի բարդ է: Որովհետեւ Ուկրաինայում կա բնակչության մեծամասնություն, որը ձգտում է, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, դառնալ ինքնիշխան եվրոպական երկիր, եւ փոքրամասնություն, որն ապրում է դեռեւս «սովետի» պատկերացումներով. վերջինս սպասում է, որ կա՛մ եվրոպացիները, կա՛մ Պուտինը իրենց կկերակրեն: Ուկրաինայի դեպքում քաղաքացիների այդ՝ երկրորդ տիպը հիմնականում կոմպակտ ձեւով ապրում է Ղրիմում, Լուգանսկում եւ Դոնեցկում, որոնցից գոնե տեսականորեն հնարավոր է հրաժարվել: Հայաստանում, սակայն, այդ «սովետական» մարդիկ նախ՝ մեծամասնություն են կազմում, երկրորդ՝ ապրում են ամենուր՝ մեր փոքրիկ երկրի բոլոր քաղաքներում եւ գյուղերում:

Այնպես որ՝ «հրաժարվելու» տարբերակն այստեղ չի անցնի: Մնում է մեծամասնությանը համոզելը, որը նույնպես, համաձայնեք, այս պահին բավականին տեսական տարբերակ է: Ես դա պատկերացնում եմ այսպես. որեւէ քաղաքական ուժ կկանգնի մեր քաղաքացիների առաջ եւ ազնվորեն կասի. «Մենք չենք կարող եւ չենք պատրաստվում ձեզ կերակրել: Եթե մենք գանք իշխանության, ապա ձեզ սպասում են լրջագույն փորձություններ, ավելի մեծ աղքատություն, քան այն, որը հիմա կա, գուցե այնպիսի ցուրտ ու մութ, որ 1992-94 թվականները ձեզ խաղուպար կթվան: Մեզ սպասում է, շատ հնարավոր է, պատերազմ, որը Ռուսաստանը կսկսի Ադրբեջանի ձեռքերով: Բայց դա միակ ճանապարհն է. այդ բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ մենք կարող ենք դառնալ նորմալ, ժամանակակից, լիարժեք պետություն»: Պատկերացնում եմ նաեւ, թե ինչպիսին կլինի «ժողովրդի» արձագանքը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (34)

Պատասխանել

  1. Narek says:

    Արամ Սարգսյանին Առավոտի առաջին էջերը տվեք, տեսականորեն միջանցք տվեք ձեր «տեսություններին», որ գոնե տեսականորեն դրանք հավանական լինեն: Ես որ տենց եմ մտածում

    • Մարգար Մախսուդյան says:

      Գեղամյանի ՛՛Արարման ծրագրից՛՛ շաքար-մեջբերումներ անելն էլ վատ տարբերակ չի լինի:
      Համենայնդեպս դրանք ավելի մարսելի կլինեն, քան սույն հոդվածի խուճուճ վերջաբանը: Մատածում ես՝ մարդ ինչքան պիտի ՛՛ջանա՛՛, որ նման բան գրի…

      • Narek says:

        Վերջաբանի միտքը պարզ էր. մի 3-4 տողանոց պարբերությամբ հարցի պատասխան չես տա: (Բայց Արամի խմբագրականները ակնարկներ են, հոդված չեմ տեսել)

  2. Մարգար Մախսուդյան says:

    Երբ ՛՛Առավոտը՛՛ հերթական անգամ իմ մեկնաբանությունը չի տեղադրում, կամ այն պատականորեն ընկնում է սպամի մեջ, հնարավոր է՝ ՛՛անմարսելի՛՛լինելու պատճառով, հիշում եմ ՛՛Բալլադ զինվորի մասին՛՛ ֆիլմը, որտեղ զինվորը հակառակորդի գրոհող տանկը դիմահար կրակով խփելուց հետո բացականչում է.
    Ааааа…, не любишь?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Մարգար, չնայած ես մոդերացիայով չեմ զբաղվում, խնդրում եմ մանրամասնել, թե իմ որ հոդվածի Ձեզ ո՞ր մեկնաբանությունը չի տեղադրվել: Կամ գուցե ա՞յլ հոդվածների մասին է խոսքը:

      • Մարգար Մախսուդյան says:

        Հարգելի Արամ, խոսքը նաև այլ հոդվածներին է վերաբերում, սակայն այդ մասին որոշեցի արտահայտվել այն բանից հետո, երբ իմ՝ վերը տպագրված ՛՛Նոյեմբեր 5, 2014 at 13:15 ՛՛ մեկնաբանությունը մոտ 2 ժամ գտնվում էր ՛՛պահեստայինների նստարանին՛՛: Ինչևէ, հիմա ստիված եմ փաստել, որ այն ՛՛այլ հոդվածներին՛՛ էր վերաբերում: Շնորհակալություն…

  3. Վասիլի Գևորգյան says:

    Իրականում մենք շատ լավ գիտակցում ենք, որ տեսանելի ժամանակներում որևէ քաղաքական ուժ նման առաջարկ չի անի։ Սակայն եթե մենք ձեռքերը ծալած սպասենք, որ քսան տարի անց նույն “կերակրվելու” իղձերով առաջնորդվող բնակչությունը մեծամասնություն չի կազմի և չի վերարտադրվի, կարծում ենք, սխալված կլինենք։ 1992 թվին ես 14 տարեկան էի և լավ եմ հիշում բոլոր զրկանքները, նաև լավ եմ պատկերացնում, թե որքան սարսափելի կլինի դրանց միջով անցնել այժմ, երկրորդ անգամ։ Սակայն ինձ ստորացված չզգալու համար, երեխայիս ապագան, հեռանկարը պատկերացնելու համար պատրաստ եմ դրան։ Իսկ որպեսզի իմ հասակակիցները, առավել ևս ինձնից երիտասարդները նույնպես չկորցնեն արժանապատվությունը, թերևս պիտի օգտագործեմ ամեն պատեհ առիթը, իրադրությունը գործով ապացուցելու, “համոզելու”։ Մեծամասնությանը համոզելը շատ բարդ է, ուրեմն աշխատենք քայլ առ քայլ նրանց դարձնել փոքրամասնություն։

  4. Nara says:

    Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանը,Հունգարիան ընտրել են Ձեր ասած ճանապարհը արդեն շատ վաղուց: Հիմա ասեք ազնվորեն, արդյոք նրանք ավելի լավ են սկսել ապրել?? Լիտվայի գյուղնախարարը վերջերս անկեղծացավ, թե երկրում շուտով կմնան միայն թոշակառուները, քանի որ երիտասարդները աշխատանքի փնտրտուքով մասսայաբար հեռանում են երկրից: Էլ չեմ ասում, թե ինչ աշխատանքով են զբաղվում նախկին ինժեներները, մանկավարժները, բժիշկները, ամոթ է)))))))) : Եթե երբեւէ Ուկրաինային հաջողվի ոտքի կանգնել, ուրեմն միմայն Ռուսաստանի միջոցով: Ինչու? Միայն նա ունի ռեսուրս: Ամբողջ արեւմուտքով չեն կարողանում փող հավաքել Ուկրաինայի գազի պարտքը փակելու:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ձեր նշած երկրներն ապրում են Հայաստանից լավ։

      • Գալուստ Ենոքյան says:

        Կարծում եմ վէրեվում նշված երկրների բնակիչները մոտ 100 միլիոն ինժիներ,մանկավաժ,բժիշկ… ռուսներից ավելի լավ են ապրում, չնայած ռեսուրսներին…
        իհակե չես համեմատի Վլադիմիր Վլադիմիրովիչի ընկերների ապրէլակերպի հետ…

        • Nara says:

          Վայ, Գալուստ ջան, եկար?? —–«Ստալին, կգբ, բոլշեւիկ, Պուտին, աքսոր, յուղոտ բաճկոն……………»,ասա էէէէէէէէ)))))))))))))

          • Գալուստ Ենոքյան says:

            Հա, բարով տեսանք, ինչքան հասկանում եմ, Նառա քո ու Հրանտի ծնողները Սովետի վախտ «քյառթու» պաշտոնների են եղել, դժվար է համակերպվելը…մի հատ էլ ես էստեղ ընկեր ունեմ…մի ժամանակ Դեմիրճյանի հետ էր ոտք գցում, հիմա Ամերիկայի հարկատուներից «թոշակ» է ստանում, վատ չի ապրում…բայց ձեր պես Սովետը չի կարողանում մոռանալ…կարծում էմ Ռուսաստանի թոշակն էլ Հայաստանի թոշակի հետ չես համեմատի…մենակ ուշադիր նայեք էդ ռուբլու կուրսին հանկարծ չդավաճանի…

          • Գալուստ Ենոքյան says:

            Կներեք տառասխալների համար…

        • Nara says:

          Ասեմ իմանաս, որ էդ վատ ապրող ռուսները վաղուց արդեն առել են էդ երկրների սեփականությունը, ու գնում են էնտեղ միայն որպես տուրիստ, ի տարբերություն նշածս երկրների ինժեներների, բժիշկների, մանկավարժների, ովքեր գնում են տուալետ մաքրելու կամ, լավագույն դեպքում էլեկտրիկ աշխատելու: «Եւրոնյուս» նայի մեկ-մեկ ու թերթ կարդա(հենց իրենց թերթերը):

          • Գալուստ Ենոքյան says:

            Նառա, մարդկանց մի տեսակ կա,որ տուալետ մաքրելը նախընտրում է ինչ որ մեկին քծնելուց…բոլորը Սերժիկի «մասնագիտությունը» չունեն…յուրաքանչյուր գործ պատվաբեր է եթե չես գողանում…հայրս Հայաստանում հասարակ բանվոր էր աշխատում…չնայած որ Եգիպտոսում հաջողակ գործարար էր եղել…երբ նրան բարեկամներից մեկը առաջարկել էր խանութի վարիչի պաշտոնի «տեղավորել» նա պարզապես հրաժարվել էր ասելով որ ինքը Սովետական առեվտուրը չի հասկանում , եվ եթե մեկը իրեն ասի որ ինքը գողանոմ է… նա էդ մարդու մռութը կջարդի…

      • Nara says:

        Ես հարցրել էի «արդյոք նրանք ՍԿՍԵԼ ԵՆ են ավելի լավ ապրել»?Հայաստանում էլ առաջ ավելի լավ էինք ապրում, քանի դեռ Ռուսաստանի հետ էինք: Հիմա փորձում ենք վերանայել եւ ուղղել մեր սխալները: Մի փորձեք համոզել, թե «սեւը սպիտակ է»: Քսան տարի է, համոզում եք:

      • Հրանտ Պապիկյան says:

        Չգիտեմ որտեղից Ձեզ այդ ինֆորմացիան, բայց Բուլղարիայում վերջերս եմ եղել: Հաստատ մեզնից լավ չեն ապրում: Խղճուկ վիճակ է: Իսկ ընկերս արդեն Հունաստանի քաղաքացի էր դարձել, բայց փախել եկել է ետ…
        Իսկ Լուգանսկի ու Դոնեցկի բնակիչների ամենամեծ երազանքն այն է, որ ուկրաինացիները վերջապես գնան իրենց ՛՛լուսավոր ապագան՛՛, իրենց էլ թողնեն հանգիստ՝ ՛՛կործանվելու Ռուսաստանի հետ միասին՛՛…)))))
        Ի դեպ՝ Ղրիմը այդ շարքում պետք չէր գրել: Այն արդեն ՌԴ-ի կազմում է, և դա ՛՛անշրջելի իրականություն է՛՛, ինչպես կասեր մեծն Լևոնը…

    • Գալուստ Ենոքյան says:

      Նառա, դու մոռանում ես որ Պուտինի նշանակած Յանուկովիչը Ուկրաիանաից թալանեց տարավ մոտ 150 միլիարդ դոլլար, ինչպես որ Պուտինի նշանակած Ռոբոն ու Սերժանտը Հայաստանից թալանեցին մի տաս միլիարդի չափ…էս փաստերի մասին էիր ուզում հիշեցնեինք քեզ Նառա…իհարկե Ռուսաստանում կան բավական բարեկեցիկ մարդիկ…ես էլ ընկեր ընկերուհիներ ունեմ Մոսկվայում, Եվրոպաներով ման են գալիս, տներ ունեն Կիպրոսներում, Մոսկվայում 5 սենյականոց բնակարաններ…հետո ինչ ,դա նշանակում է որ Պսկովցի բժիշկ Իվանը ավելի լավ է ապրում քան իմ «բիզնեսմեն» ընկերները…կամ հույներն ու լիտվացիները…այո Ռուսաստանը անծայրածիր հարստություններ ունի, բայց ցավոք դրանից մեծ Ռուս ժողովրդի 5 տոկոսն է օգտվել իրենց ողջ պատմության մեջ, մնացած 95 տոկոսին խաբել են դարերով…գալիք կոմունիզմի մասին հեքիաթներով…

  5. Nara says:

    Գալուստ ջան, ձեր ամերիկաներում ու եվրոպաներում էլ էնքան հայ է ապրում, ինչքան Ռուսաստանում: Ախպեր ջան, բա մի քիչ էլ դուք փող ուղարկեք Հայաստան, գոնե մեր ուղարկածի կեսը: Մանավանդ, որ հիմա ռուբլու կուրսը քեզ էդքան անհանգստացնում է(ռուսաստանցիների հեչ պետքն էլ չի): Ինչ ա, դուք մենակ «հեռվից» եք սիրում Հայաստանն ու Մասիս սարը, բայց քննադատում եք ու մուննաթ գալիս?? Արեւմուտքին էլ պետք է, որ Հայաստանը միշտ մնա խղճուկ վիճակում,որ մենք էլ «թղթե շերեփով»,առաջվա նման բախենք իրենց դռներն ու օգնություն հայցենք:Ոնց որ հիմա ուկրաինացիներն են անում: Էլ թուրքերի ու մյուս թուրքերի մասին էլ լռում եմ:

    • Narek says:

      Ձեր Ռուսաստանից տնեցիքին են փող ուղարկում, ոչ թե վերացական «Հայաստանի գրպանը փող են դնում». օդի մեջ խոսելը լավ բան չի, դատարկ է դուրս գալիս: Սա էլ սերժի սիրած վիճվարչությունից առաջին տվյալը, որ գուգլը տալիս է, հատուկ հետազոտություն պետք չի տեսնելու համար https://www.armstat.am/file/article/sv_07_13a_420.pdf

    • Գալուստ Ենոքյան says:

      Նառա,մարդկանց փող ուղարկելով հպարտանալը չեմ կարծում որ խելացի է…Հայերը մուրացկաններ չեն, նրանք ուզում են մարդավարի աշխատեն ապրեն իրեն հողի վրա,ինչ վերաբերվում է իմ «ուղարկելուն» ցավոք ես էլ էմ ուղարկել…առ գնա ապրի…
      Ես ինքս Ռուս ժողովրդին համակրողներից մեկն էմ, մինչեվ հիմա նրանց գրականությունը, թատրոնը, երաժշտությունը ինձ համար պարգեվ է… միայն թէ…պոսլե Պետրա 1 ովո Ռոսիի նեվեզլո վ ցարյախ…

  6. Նորիկ Ղազարյան says:

    Բայց ,ոնց որ էստեղ ավելի զվարճալի ա, քան ֆեյսբուքում , նամանավանդ երբ քննարկում ա գնում ռուսամետների ու արևտամետների միջև։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      🙂

    • Nara says:

      Արեվմտամետները բացի դատարկ «դեմոկրատիա, մարդու իրավունք…….» ոչ մի կոնկրետ փաստ չունեն, իսկ մենք խոսում ենք փաստերով: Որ փաստին չեն կարող պատասխանել, թեմայից դուրս բաներ են գրում))))))))):

      • Գալուստ Ենոքյան says:

        Նառա, ոնց որ ցավում ես որ էդ «թեմայից դուրս գրող» արեվմտամետներին քո պապերի նման «գուլագի ուղեգիր» չես կաող տալ…

  7. Ruben says:

    «Մենք չենք կարող եւ չենք պատրաստվում ձեզ կերակրել»՝ ով կաշխատի նա էլ կուտի (60/40):
    «Եթե մենք գանք իշխանության, ապա ձեզ սպասում են լրջագույն փորձություններ, ավելի մեծ աղքատություն, քան այն, որը հիմա կա, գուցե այնպիսի ցուրտ ու մութ, որ 1992-94 թվականները ձեզ խաղուպար կթվան»՝ հելեք փախեք:
    «Մեզ սպասում է, շատ հնարավոր է, պատերազմ, որը Ռուսաստանը կսկսի Ադրբեջանի ձեռքերով»՝ ԱՄՆ դեսպանատանը բոլորին տեղ չի հասնի, թռեք Աէրոֆլոտի ինքնաթիռներով:
    «Բայց դա միակ ճանապարհն է. այդ բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ մենք կարող ենք դառնալ նորմալ, ժամանակակից, լիարժեք պետություն»՝ ազատ, անկախ եւ միացյալ:

  8. Nara says:

    Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե ԱՄՆ դեսպանատան հանդիպումը գաղտնի է եղել, չի կարող պատմել: Ինչ է նշանակում «գաղտնի»???? Օտարերկրյա դեսպանատունն իրավունք ունի գաղտնի համնդիպում կազմակերպել երեք խոշոր օպպոզիցիոն ուժերի հետ???? Ուրեմն քաղաքացին էլ կարող է ամենավատ ենթադրություններն անել: Կարող է «գունավոր հեղափոխություն են » են պատրաստում իմ երկրում???? Կամ փող են բաժանում???? Կամ սովորեցնում են, թե ոնց «քաոս» ստեղծել երկրում??? Չէ որ «աչքը տեսածից է վախենում»: Մեր ԱԱԾ-ն քնած է????

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930