Երեւանի բանուկ մասերում հաճախ կարելի է տեսնել երաժիշտների ու նկարիչների, որոնք փողոցում նվագելով են դրամ վաստակում: Ամերիկայի բնիկի՝ հնդկացու կերպարով այս երաժիշտը, հավանաբար մրցակցությունից դուրս գործելու նպատակով, նախընտրել էր ելույթ ունենալ ոչ թե Հյուսիսային պողոտայում կամ Աբովյան փողոցում, այլ Ստ. Շահումյանի անվան դպրոցի հարեւանությամբ: Նրա հնարքը, սակայն, ի վնաս մտահղացման հեղինակի էր գործում. «հնդկացի» երաժշտի հետ ավելի շատ լուսանկարվում էին, քան գումար տալիս:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
04.11.2014