Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում մինչ օրս ընտրություններ չեն եղել

Նոյեմբեր 05,2014 17:30

Նման ամրագրում է արված սահմանադրական
բարեփոխումների հայեցակարգում

«Սահմանադրության երկրորդ հոդվածով նախատեսված` ժողովրդի` իր կողմից իշխանություն ձեւավորելու սահմանադրական սկզբունքը հետեւողականորեն չի գործում»,- նման ամրագրում է արված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: «Առավոտի» հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով ուսումնասիրել է հայեցակարգը, կարծիք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգում արձանագրվում են մեծածավալ աշխատանք, բավական լուրջ վերլուծություն եւ ախտորոշումներ, որոնք եթե ամփոփելով գնահատենք, պետք է արձանագրենք, որ նախորդ փոփոխությունների իրագործումից սկսած մինչեւ այսօր ձեւավորված գրեթե բոլոր խնդիրներն արձանագրված են հայեցակարգում: Հայեցակարգում ներկայացված է 12 հիմնական խնդիր: Կարեւոր ամրագրումներից մեկն էլ այն է, որ «գործադիր իշխանության գործառույթներն անկատար են, եւ նկատի առնելով սահմանադրական կարգավորումները՝ գործադիր իշխանությունը երկատվածության ներքո է գտնվում»:

Այսինքն՝ շատ լիազորություններ, որոնք կառավարությունը պետք է իրագործեր, ներկայումս վերագրվում են նախագահին, եւ Սահմանադրությամբ նախագահը կարող է միջամտել կառավարության գործերին այնքանով, որքանով որ դա չբխի նաեւ կառավարության հռչակած նպատակներից: Երրորդ կարեւոր արձանագրումն, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, այն է, որ ընտրական համակարգը եւ հանրաքվեի առ այսօր գործող ինստիտուտը չեն ապահովել իշխանության ընտրովիության, հաշվետվողականության եւ փոփոխելիության մոտեցումները: «Սա, ըստ էության, նշանակում է, որ մասնագիտական հանձնաժողովն արձանագրում է` մեր երկրում այսօրվա իրավակարգավորումների ներքո չի եղել, չի գործում այնպիսի ընտրական համակարգ, որը հանրության մոտ կապահովի լիարժեք վստահություն, հանրության առաջ հաշվետվողական իշխանություն կձեւավորի, եւ որ ամենակարեւորն է` այդ իշխանությունը կարող է նաեւ փոփոխվել ընտրությունների միջոցով»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Զրույցն ամբողջությամբ`
«Առավոտի» առաջիկա համարներում:

«Առավոտ» օրաթերթ
04.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930