Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդանիձորի ղեկավարն առաջարկում է համայնքների միություն ստեղծել

Նոյեմբեր 05,2014 15:30

Վարդանիձորի ղեկավար Ալբերտ Բեգլարյանը գյուղական համայնքների խոշորացման ծրագրից մեծ սպասելիքներ չունի։ Ասում է՝ փորձը ցույց է տվել, որ գյուղերի խոշորացումից շատ գյուղեր պարզապես վերացել են։ Նա առաջարկում է կամավոր ձեւով համայնքների միություն հիմնել, քանի որ դա ավելի արդյունավետ կաշխատի։

Վարդանիձորի բյուջեն կազմում է 5,1 մլն դրամ, սակայն հաջորդ տարվանից լինելու է 3,5 մլն ավելի քիչ գումար, ավելի քիչ լուծված խնդիրներ։

Համայնքի 365 բնակիչների մի մասը գյուղատնտեսությամբ է զբաղվում, մի մասը՝ արտադրությունում աշխատում։ Բնակավայրում, ինչպես գյուղի բնակիչներն են ասում, իրենց համայնքում խնդիրները քիչ չեն. ճանապարհներն ասֆալտապատ չեն, գյուղում տրանսպորտ չկա՝ չնայած ժամանակին եղել է, բայց այժմ երթուղին չի աշխատում։ Դպրոցը 2007 թվականին է կառուցվել։ Իսկ խմելու ջրի խնդիրն այս տարի է լուծվել՝ համայնքի եւ միջազգային կազմակերպությունների միջոցներով։

Թե որտեղից է այս գյուղի անունն առաջացել՝ վարդանիձորցիներն իրենք էլ հստակ չգիտեն: Ասում են, թե այն կամ Վարդան Մամիկոնյանի անունով է այդպես կոչվել, կամ այդ անունով բնակչի։ Վարդանիձորը հարուստ է բանջարաբոստանային կուլտուրաներով, ընկույզով։ Վարդանիձորը 1988 թվականից վերաբնակեցվել է։ Այժմ, սակայն, համայնքից մեծ արտագաղթ կա։

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930