Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանկային մի քանի կայքերից տվյալների արտահոսք է եղել. փորձագետ

Նոյեմբեր 04,2014 22:03

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի տվյալներով՝ վերջին 2 ամիսներին ադրբեջանցիները 100-150 հայկական կայքի վրա են հարձակվել:

«Բայց դրանք լուրջ հարձակումներ չեն եղել»,-վստահեցնում է փորձագետը: Նրա գնահատմամբ, միայն Կենտրոնական բանկի ենթակայքի եւ «Արարատ» բանկի կայքերի վրա հարձակումն էր լուրջ, ինչի մասին բանկը հաճախորդներին չի տեղեկացրել. «1-ին էջի վրա դրվել էր նկար, բայց դա չի նշանակում, որ ադրբեջանցիները կարողացել են ներս թափանցել եւ ինչ-որ տվյալներ ստանալ, չնայած դա չի կարելի նաեւ  բացառել: Կան բանկային կայքեր, որոնք անհատական գաղտնի տվյալներ են պարունակում:  Վերջին 2 ամսվա ընթացքում հարձակման են ենթարկվել այդպիսի մի քանի կայք։ Նման դեպքում, կայքի ադմինիստրացիան պետք է տեղեկացներ հարձակման մասին, իրազեկեր քաղաքացիներին տվյալների արտահոսքի մասին եւ խորհուրդ տար՝ ինչ անել։ Բայց Հայաստանում այդ մշակույթը դեռ չի ձեւավորվել»:

Պարոն Մարտիրոսյանը արձանագրել է նաեւ, որ վերջին ամիսներին ադրբեջանցիների կողմից իրականացվող կիբերհարձակումների որակն էապես ընկել է, ինչը պայմանավորված է տասնյակ լավագույն մասնագետների աշխատանքից ազատվելու հանգամանքով. «Իրենց նախորդ ղեկավարին հանեցին աշխատանքից, կադրերի մի մասն էլ գործից դուրս մնացին»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930