ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի համոզմամբ` Հայաստանը չի կարող թշվառ երկիր համարվել:
«Համաձայն չեմ, միանգամից ասեմ: Սարսափելի գործազրկության ցուցանիշ մեր երկրում չկա, անզեն աչքով էլ է երեւում, իհարկե, կան վատ ապրողներ, բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը թշվառ երկրների շարքում կարելի է դնել»,- ասաց պարոն Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը աշխարհի 109 երկրների ցանկում թշվառության ցուցանիշով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Այս մասին են վկայում ամերիկյան հետազոտական Կատո ինստիտուտի (Cato Institute) կայքում հրապարակված “Աշխարհի թշվառ երկրներ” 2013թ. վարկանիշի տվյալները :
Պատգամավորը դժվարացավ նշել, թե իր կարծիքով թշվառության ցուցակում Հայաստանը որ տեղը կարող էր զբաղեցնել.«Սրանից մեկ տարի առաջ այլ ցուցանիշ էր, բայց բավականին դրական ցուցանիշ: Երեւի թե վերջին տեղերում պետք է լինի: Ոնց են հաշվել, ինչ են հաշվել, վստահելի չէ»:
Կարդացեք նաև
Հայաստանի՝ վարկանիշի 10-րդ հորիզոնականում ընդգրկվելուն նպաստող ամենամեծ գործոն է համարվել գործարզկության բարձր ցուցանիշը:
Ըստ ամերիկյան կենտրոնի, Հայաստանը հայտնվել է թշվառների top տասնյակում 10-րդ գործարզկության բարձր ցուցանիշի համար:
Ի տարբերություն մեզ՝ մեր հարեւան Վրաստանը պակաս թշվառ է՝ աղյուսակում զբաղեցրել է 24-րդ տեղը, ավելի լավ վիճակում է Թուրքիան, որը 27-րդ տեղում է, եւ Ադրբեջանը՝ 38-րդ տեղում:
Պարոն Ալեքսանյանը ամերիկյան կենտրոնի նման գնահատականը պայմանավորում է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ. «Արեւմուտքի հաշվարկները քաղաքական երանգ ունեն: Ապացուցելու համար, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները նաեւ Հայաստանի վրա են ազդում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պ-ն Լ.Ալեքսանյանը տարբերություն չի տեսնում ամերիկյան հետազոտական Կատո ինստիտուտի և Ահարոն Ադիբեկյանի միջև:Հավանաբար պատճառն այն է,որ ամեն ինչ տեսնում է իր ծառայողական կամ էլ սեփական ավտոմեքենայի պատուհանից: