Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ սոցիալական մշտական հանձնաժողովի նիստում  քննարկվեց մայրության նպաստ սահմանող ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը

Նոյեմբեր 04,2014 20:10

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որում հաշվի են առնվել նաև հանրային քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունները:

 

Նախագծի լրամշակված տարբերակի առանցքային դրույթներն են՝

  1. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար մայրության նպաստ է նշանակվում նաև չաշխատող կնոջը: Արդյունքում՝ շուրջ 30 000 չաշխատող մայրերի 2016 թվականի հունվարի 1-ից կտրվի 138 000 դրամ մայրության նպաստ (60 000 դրամ նվազագույն ամսական աշխատավարձի հաշվարկով):
  2. Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի:
  3. Մայրության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի 100 տոկոսից՝ սահմանելով միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով (շուրջ 1 մլն դրամ` 2015 թվականին, որի դեպքում նպաստի չափը 140 օրվա համար կկազմի 4.6 մլն դրամ և շուրջ 1.2 մլն դրամ՝ 2016 թվականին (140 օրվա համար՝ 5.5 մլն դրամ)):
  4. Բարձր՝ առավելագույն շեմը գերազանցողեկամուտներ ունեցողների համար ևս 100 տոկոս փոխհատուցման գործակիցապահովելու նպատակով սահմանել, որառավելագույն շեմը գերազանցող եկամտի մասով փոխհատուցումը կարող է տալ գործատուն՝ իր միջոցների հաշվին՝ գործատուներիկնքածկոլեկտիվևաշխատանքայինպայմանագրերիկամաշխատանքիընդունմանմասինանհատականիրավականակտի շրջանակներում:
  5. Սահմանել մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության նվազագույն շեմ՝ այն սահմանելու իրավասությունը տալով կառավարությանը (նախատեսվում է այն սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որը կփոխկապակցվի չաշխատող անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծության հետ՝ բացառելով, որ աշխատող կնոջ մայրության նպաստը լինի ավելի պակաս, քան չաշխատող անձինը):
  6. Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի 80%-ից, որի առավելագույն շեմը սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով:
  7. Համատեղությամբ աշխատողների մայրության նպաստը հաշվարկել կոնսոլիդացված (համախմբված) եկամուտներից՝ մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող նվազագույն և առավելագույն շեմերը կիրառելով կոնսոլիդացված եկամուտների նկատմամբ:                                                                                                                                   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930