Թուրքիայում ապրող Ուզբեկստանի հրեա երգահան, դաշնակահարուհի Անժելիկա Աքբարը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն է գրում:
«Թըդեյս Զաման»-ի հետ զրույցում Աքբարը պատմել է «Այվազովսկու Ստամբուլը» կոչվող նախագծի մասին՝ նշելով, որ ցուցահանդես է նախատեսվում, որտեղ նկարչի աշխատանքները կներկայացնեն թվայնացված՝ պատկերին համապատասխանող ձայներով կամ շարժերով:
«Ես թվայնացված նկարների համար եմ երաժշտություն գրում, բայց նաև կնվագեմ Այվազովսկու ժամանակաշրջանի թուրքական և ռուսական երաժշտություն», – պատմել է երաժիշտը՝ ավելացնելով, որ իրենք հույս ունեն, որ ցուցահանդեսը պատրաստ կլինի մի քանի ամսից՝ 2015թ. հունվարին:
Ծրագիրն իրականացվում է թուրքական «Բոյութ» հրատարակչության և Ղազախստանի ազգային թանգարանի համատեղ ջանքերով:
Կարդացեք նաև
Չնայած արվեստագետները ծրագրի համար ընտրել են «Այվազովսկու Ստամբուլը» անունը, սակայն հայազգի նկարիչը Ստամբուլի իր նկարները բուզանդական՝ Կոստանդնուպոլիս անվամբ էր մակագրում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ