Լրահոս
Օրվա լրահոսը

Tax free-ից օգտվելով՝ թաքցրել է թանկ ապրանքները

Նոյեմբեր 04,2014 19:58

Մաքսանենգները նախընտրում են բջջային հեռախոսներ  եւ պլանշետներ:

 

Երեւանի բնակիչ Սամվել Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  Վրաստանում գտնվելիս գործով չպարզված վայրից ձեռք է բերել խոշոր չափի՝ 2 միլիոն 256 հազար 973 դրամ արժողությամբ 7 հատ «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոս եւ 7 հատ «Ադապտեր» տեսակի լիցքավորման սարք, որոնք 2013թ. հունիսի 8-ին  արտահանելիս դիմել է  Վրաստանի հանրապետության մաքսային մարմիններին՝ արտահանող ապրանքների ավելացված արժեքի հարկը անմաքս կարգով՝ Tax free-ով, ստանալու համար, այնուհետեւ դրանք մաքսանենգությամբ՝ առանց հայտարարագրման, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է Հայաստան:

Բացի այդ, նա, Վրաստանում գտնվելիս,  քրեական գործով չպարզված վայրից ձեռք է բերել 1 միլիոն 191 հազար 202 դրամ արժողությամբ 2 հատ «Այֆոն 5»  տեսակի բջջային հեռախոս, 2 հատ «Այփադ 4» տեսակի պլանշետային համակարգիչ եւ 2 հատ «Ադապտեր» տեսակի լիցքավորման սարք, որոնք 2013թ. օգոստոսի 24-ին արտահանելիս դիմել է Վրաստանի հանրապետության մաքսային մարմիններին արտահանող ապրանքների ավելացված  արժեքի հարկը «Թաքս ֆրի» կարգով ստանալու համար, այնուհետեւ  դրանք մաքսանենգությամբ՝ առանց հայտարարագրման, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է  Հայաստան:

Ս. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով («Մաքսանենգությունը»): Ըստ «Դատալեքս» կայքի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշյալ  հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեք հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝առավելագույնը 5 տարի ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 55  հոդվածի 5.1-ին մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ: Այս քրեական գործով դատավարությունը նոյեմբերի 6-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի  նստավայրում:  Մեր տեղեկություններով՝ մարքսանենգությամբ զբաղվողներն ավելացված արժեքի  հարկը Վրաստանի սահմանում  անմաքս առեւտրի՝ Tax free-ի միջոցով ետ ստանալով՝ անտեղյակ են, որ իրենց գնած ապրանքների մասին տեղեկությունները հայտնի են  Բագրատաշենիմաքսակետում: Մաքսանենգության գործերով կայացած դատավճիռներով սովորաբար մաքսանենգ ապրանքը բռնագրավվում է  հօգուտ պետության:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կրիստինա Աբրահայան says:

    Այ քեզ ոչխարներ դրա համար մարդուն դատում են էդ ինչ ապուշ օրենքներ է?? մի հատ քրքրեք, վստահ եմ տենց օրենք չի կարղ լինի յոթ հատ այֆոնի համար էդ որ նոռմալ երկրում են դատում? շատ շատ շտռաֆ են տալիս էն էլ հարց է յոթ հատը երկու հարյուր հատ չի, դա շատ հանգիստ կարող ա մարդը գնած լինի իրա տան անդամների համար, բա չէ պետք ա ձեր խանութների կրկնապատիկ թանկը առնեն…համ էլ ինչ գիտեք որ թաքցրել են? վրաստան գնալ գալուց ոչ ոք չի ստուգում մի հատ ցուցանակ կա էդ մաքսատանը ? որ ասի թե մարդիկ քանի հատ կարան առնեն քանի հատն ա օրինական քանի հատը ոչ օրինական?? մի հատ ցուցանակ կա կամ աշխատողները մարդկանց զգուշացնում են որ ասենք էսքանից ավելը հակաօրինական է…ժողովուրդ բոլորդ դիմեք ԵՎրո դատարան…էնտեղ մի վայրկյանում կարդարացնեն ու թող այ էդ պետության վրա նենց կոմպենսացիաներ դնի էդ խեղճ ժողովրդի միսը կրծելու համար նոր իմանան …

  2. Կրիստինա Աբրահայան says:

    տնաշեններ գոնե քանակը մի քիչ մեծ գրեիք որ կարդացողի ուշքը ծիծաղից չգնա երկու հատ այֆոն

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930