Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը զարմացել է Վերնիսաժի գործով մեղադրյալի հարազատների դիրքորոշման փոփոխությունից

Նոյեմբեր 04,2014 18:17

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ ընդունված Վերնիսաժի կրակոցների գործով դատական նիստի օրը դեռ որոշված չէ:

Մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ առաջիկա տասը օրվա ընթացքում օրը կհստակեցվի:

Նրա խոսքով, իր պաշտպանյալն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ միջնորդությամբ, հայտարարությամբ հանդես չի գալու. «Դա նրա դիրքորոշումն է»:

Նա չցանկացավ մեկնաբանել գործով մեկ այլ մեղադրյալ, իր պաշտպանյալի ընկեր Վալերի Հովհաննիսյանի մոր դիրքորոշման փոփոխությունը եւ դժվարացավ ասել, թե նրանց դիրքորոշման փոփոխությունը ինչ ազդեցություն կթողնի դատաքննության վրա:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների հետ զրույցում Վալերի Հովհաննիսյանի մայրը վերջերս սկսել է ափսոսանք հայտնել, որ Գոռ Առաքելյանը պետք է դատապարտվի: Իսկ մինչ այդ նա բողոքի ցույցեր էր անում` բողոքելով, որ տղան` աղիքը կախված կալանավորվել է. «Չեմ ցանկանում մեկնաբանել Վալերի Հովհաննիսյանի ու նրա մոր հայտարարությունները.  չեմ ցանկանում մեկնաբանել, դրանք այնքան տարաբնույթ էին: Իսկ ինչ վերաբերում է գործին խանգարելուն կամ չխանգարելուն, տեսնենք առաջին գործընթացից արդեն պարզ կլինի թե տակտիկան ինչպես պետք է առաջ գնա»:

Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ Վալերի Հովհաննիսյանի հարազատները գործարքի մեջ են Գոռ Առաքելյանի հարազատների հետ, ասաց, քանի դեռ դատական գործընթացը չի սկսվել, ինքը ձեռնպահ կմնա որեւէ հայտարարություն անելուց. «Չգիտեմ` ինչով կարող է պայմանավորված լինել նրանց նախկին հայտարարությունները ու ներկայիս պասիվ վիճակը»:

Տիկին Էլբակյանի խոսքով, իրենք պայքարելու են, որ Ներսես Մելքոնյանն արդարացվի. «Գտնում ենք, որ նրա գործողություններում հանցակազմ չկա»;

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    ՀՀ ում ոչ փաստաբան կա, ոչ արդարադատություն:Բոշի օրենքը ճիպոտն է:ՀՀ ն ունի վարչական դատարանի տավուշցի դատավորների հետ ներքին պայմանավորվածությամբ Տավուշի մարզի հարկայինի կողմից անմեղ մարդկանց գլխին սարքելու հայավարություն:Շուտով ևս մեկ հրաժարական ՀՀ քաղաքացիությունից և դա իմ սրտով է:ՀՀ մաֆիան սրած ատամներով առաջ է սլանում` ուռռա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930