Ս/թ նոյեմբերի 2-ին Կապանում ջրատարի վթարի հետեւանքով մոտակա շենքի բնակիչները բազմաթիվ վնասներ էին կրել: Ջրի շիթի ուժեղ հարվածից ապակիներ էին ջարդվել, տները` ողողվել ջրով, գույքը վնասվել, բնակիչները տեղափոխվել են այլ բնակարաններ:
Դեպքի վայր է մեկնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և ընկերության օպերատիվ արձագանքնման անձնակազմը: Պ-ն Լորենը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ լուրջ ընկերություն է, և իհարկե, կրելու է ամբողջական պատասխանատվություն տեղի ունեցած վթարի հետեւանքով մոտակա շենքի բնակիչներին պատճառած վնասների հատուցման գործում:
Այսօր (ս/թ նոյեմբերի 4-ի) առավոտյան Պ-ն Լորենի հանձնարարականով համապատասխան գումարը փոխանցվել է Կապանի քաղաքապետարանի գանձապետական հաշվին և ըստ քառակուսի մետրի յուրաքանչյուր բնակարանի սեփականատեր կստանա վնասի փոխհատուցում: Շենքի շքամուտքը, տանիքը, բակն ու խաղահրապարակը, ինչպես նաև շենքում գործող մանկապարտեզը նույնպես ամբողջությամբ կվերանորոգվեն:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը հայցում է բնակիչների ներողամտությունը պատճառած վնասի համար:
Կարդացեք նաև
«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերություն