Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լավ բերք ստանալու համար դաշտերը տերունական աղոթքով օրհնելու կողմնակից է: Սակայն Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում ձիթապտղի օրհնված այգիները վերջին 2 տարում ցածր բերք են տալիս:
Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանն ասաց, որ վատ բերքի պատճառը գարնանային ցրտահարությունը եւ այդ դաշտերի ոչ լիարժեք ոռոգումն է: 2006թ. «Ուղտասար» ՍՊԸ -ն 25 տարով վարձակալության մի քանի պայմանագիր է կնքել Բագրատաշենի համայնքապետարանի հետ, որով ստանձնել է խորհրդային տարիներից մնացած 53 հա ձիթապտղի այգիների մշակումը:
Այդ ընկերությունը սերտորեն առնչվում է Հայ առաքելական եկեղեցու հետ, ընկերության տնօրենը Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հրայր քահանա(Աշոտ) Բեջանյանն է: Ա. Մակյանն ասաց, որ գյուղացիները գնում են այդ այգիների բերքը ՝ կիլոգրամը 700-1000 դրամով: 2-3 տարի առաջ Բագրատաշենի բնակիչները համայնքի վարձակալական հողերում հիմնել են 1.5 հա ձիթապտղի այգի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև