«Արդար, ազնիվ ու արժանի անձնավորություն է»,-Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի մասին այսպես արտահայտվեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:
Մեր այն հարցին`համամի՞տ է երբեմն հնչող այն կարծիքներին, թե Նիկոլ Փաշինյանը ֆինանսավորվում է Բաղրամյան 26-ից, պարոն Կարապետյանն ասաց. «Իմ մասին էլ էին խոսում, թե ես Սերժի մարդն եմ, մինչև հեռուստաընկերությունը ձեռքիցս չտարան: Խոսել կարելի է, բայց գիտեք, ով ֆինանսավորվում է Բաղրամյան 26-ից, դրանց մասին չեն խոսում, քանի որ չգիտեն: Իսկ դա վարկաբեկելու խնդիր է»:
Մեր մյուս դիտարկմանը, շատ գործիչներ կարծում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մարդկանց օգտագործելու լավ վարպետ է և այդ մարդկանց շարքում է եղել Նիկոլ Փաշինյանը, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Համամիտ եմ: Նիկոլը վառ անհատականություն է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վախենում է նրանից: Վախենում, որ նա կգերազանցի իրեն»:
Տիգրան Կարապետյանի կարծիքով` «Նիկոլ Փաշինյանի ժամը դեռ կգա»: Այդ պարագայում Տիգրան Կարապետյանը վստահեցնում է. «Այդ ժամանակ ես նրա կողքին կլինեմ: Հիմա դեռ նրա ժամանակը չի եկել: Համենայն դեպս, որ ինքը հանրահավաք անի, ես անպայման կգնամ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ