Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում բանաստեղծ-ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի հետ

Նոյեմբեր 04,2014 17:17

Վերջերս նորից մարդաշատ էր սիրված օջախը`Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը: Այստեղ էին հավաքվել մտավորականության տարբեր սերունդների ներկայացուցիչներ`գրողներ, երգիչներ, հրատարակիչներ և այլք: Նրանք եկել էին մեծարելու ու շնորհավորելու ազատամարտիկ ,գրող- հրապարակախոս և սիրված մտավորական Հովիկ Վարդումյանին հերթական գրքի`«Փոքրիկ Մհերի վերադարձը» հրատարակման ու շնորհանդեսի համար:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Գրողների Միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը: Մի քանի խոսքով նա ներկայացրեց Հովիկ Վարդումյանի անցած ուղին ու գիրքը, նշելով , որ սա համարվում է հեղինակի հերթական գիրքը և համարվում է «Կանթեղ 1-ին» գրքի շարունակությունը: Գրքում արտացոլված են ազատամարտիկների խնդիրը, պայքարն Արցախյան գոյամարտում, որտեղ հեղինակը հերոսներին համեմատում է մեր էպոսի, առասպելների և հայ դյուցազունների հետ:

Hovik-Vardumyan-3 Hovik-Vardumyan-1 Hovik-Vardumyan Edvard-Militonyan Matevosyan

Հետո ելույթ ունեցավ օրվա բանախոս գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը, նա խոսեց արդի և ընդհանրապես հայ գրականության անցած ուղու և ներկայիս վիճակի , և գրքի ստեղծման մասին:

Ելույթներով հանդես եկան Հայկական Հանրագիտարան և հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանը, գրող հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը, Լիպարիտ Սարգսյանը բանաստեղծուհի Նանեն, գրողի մարտական ու զինակից ընկեր Աղավնի Սահակյանն, ինչպես նաև ցերեկույթը իր անզուգական կատարումներով գեղեցկացրեց ու բարձր տրամադրություն պարգևեց հանդիսատեսին երգիչ երգահան Արսեն Համբարյանն, ով մի քանի հայրենասիրական երգ նվիրեց Հովիկ Վարդումյանին ու արվեստագետ, սիրված դերասան և ասմունքող Սամվել Ղազարյանը:

Ցերեկույթն ինչպես միշտ վարում ու հաճելի պահեր էր պարգևում գրադարանի հասարակայնության հետ բաժնի աշխատակից, արվեստագետ Գայանե Սամվելյանը:

Ցերեկույթի վերջում շնորհակալական ու երախտիքի խոսքով ելույթ ունեցավ Վարդումյանն, ով հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակելի`նշելով , որ հերթական հանդիպումը լինելու է հաջորդ տարի Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին ընդառաջ իր «Ուրֆայի ջարդերին» նվիրված գրքի շնորհանդեսի ընթացքում:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930