Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումը միտված է դեղերի որակի և անվտանգության ապահովմանը

Նոյեմբեր 04,2014 17:05

Զանգվածային լրատվամիջոցներում այս օրերին բազմաթիվ անդրադարձներ եղան «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման շուրջ։

ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը կողմ է, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում է դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Կեղծ կամ չգրանցված դեղերը շրջանառվում են ստվերում` դուրս մնալով փորձագիտական անհրաժեշտ վերահսկողությունից։ ՀՀ առողջապահության նախարարությունը, լինելով բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովելու երաշխավորը, շահագրգիռ է, որ շուկան զերծ մնա կեղծ, չգրանցված դեղերից։

Ինչ վերաբերում է դրոշմապիտակավորման ներդրմամբ դեղերի գների բարձրացմանը, ապա հարկային օրենսդրությամբ դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարները պակասեցվում են հարկ վճարողի ունեցած հարկային պարտավորություններից: Դրոշմապիտակավորման վրա կատարվող ծախսերն այնքան մեծ չեն, որ ազդեցություն ունենան ապրանքի գնի վրա: Մասնագիտական հաշվարկներով դրոշմապիտակավորումը կարող է հանգեցնել դեղերի 2-5 դրամի թանկացման։
Առողջապահության նախարարությունում բազմաթիվ քննարկումներ են եղել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի, ոլորտին առնչվող այլ հարցերի, այդ թվում` դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման վերաբերյալ։ Դրանց մշտապես մասնակից են եղել շահագրգիռ բոլոր կողմերը, նարառյալ` դեղ ներկրող և արտադրող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները:

Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ հուշագիր ստորագրելու նախաձեռնություն է հանդես բերել: Փաստաթղթի ստորագրումը միտված է Հայաստանում դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակով պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական ու փոխշահավետ համագործակցությանը` որդեգրելով բաց և թափանցիկ գործելաոճ, համատեղ քննարկումների միջոցով փոխհամաձայնության գալու սկզբունք: Այն արդեն ստորագրվել է դեղ ներկրող և արտադրող ավելի քան 15 կազմակերպության կողմից։
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամ է բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կնպաստի այդ ուղղությամբ առաջարկների քննարկմանը, սակայն ոչ երբեք դեղերի գների բարձրացման միջոցով` սպառողների հաշվին:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930