Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի «հաթաթայից» հետո «Շաքարաքլորից» ու սիրված այլ գործարարներից գանձել են 7.2 մլրդ դրամ

Նոյեմբեր 04,2014 17:00

«Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վսյո, տղերք, մտնում եք հարկային դաշտ: Կա՞ մեկը, որ մտել է ազնվորեն, գոնե անունն ասեք, շնորհակալ լինենք»: Այսօր 2015-ի բյուջեի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսպիսի հարց ուղղեց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին:

Ըստ Հեղինե Բիշարյանի՝ «Չպետք է ձեւական հավաքվեք նիստ անեք, այլ ամեն մարդ սկսի ինքն իրենից: Եթե գիտենք, որ խոշոր գործարարը, այս հյուրանոցը չեն գալիս հարկային դաշտ, եկել կպել եք ՓՄՁ-ներից»:

Արմեն Ալավերդյանը հայտարարեց՝ վարչապետի հայտարարությունից հետո առանձնացվել են այն կազմակերպությունները, որոնց մոտ ստվեր կա. «Այդ ցանկի մեջ ներառվել են բացառապես ԱԱՀ-ով աշխատող ընկերություններ, ոչ մի ՓՄՁ չկա: Ընդ որում, բոլորիս կողմից շատ սիրված եւ ճանաչված ընկերություններ կան»:

Պատգամավորները հետաքրքրվեցին՝ ո՞վ է եղել, ո՞ր գործարարն է այդ «սիրվածը»: Վարդան Այվազյանը ծիծաղեց եւ ռեպլիկ արեց. «Շաքարաքլորը»՝ հավանաբար նկատի ունենալով շաքարի բիզնեսով հայտնի Սամվել Ալեքսանյանին:

Արմեն Ալավերդյանն ասաց, որ այդ ստվեր ունեցող կազմակերպությունների վրա լրացուցիչ պարտավորություն է դրվել 7.2 մլրդ դրամ. «Ֆիննախի կայքում 10 օրը մեկ արդյունքները հրապարակում ենք: Այդ 7.2 մլրդը ամբողջությամբ հավաքվել է: Հիմա լա՞վ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930