Լրահոս
Օրվա լրահոսը

30 միլիոն դրամ հետծննդյան նպաստ են ստացել

Նոյեմբեր 04,2014 16:45

«Անթույլատրելի է, որ կառավարությունը հղիների հետծննդյան վճարի հաշվին չաշխատող մայրերին է ցանկանում նպաստ տալ: Դա անբարոյականություն է»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հեզ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` անդրադառնալով կառավարության նախաձեռնած փոփոխություններին` ուղղված հղիության նպաստի կրճատմանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ վստահեցրեց, թե «Սա դեռ օրենքի նախագիծ է, այն քննարկումների փուլում է»: Պարոն Ավետիսյանը նաև նշեց, թե կառավարությունը նման բան է նախաձեռնել Վերահսկիչ պալատի բացահայտումների հիման վրա ու հավելեց. «Նույնիսկ բացահայտվել է, որ 30 միլիոն դրամ հետծննդյան նպաստ ստացող է եղել»:

Քննարկվեց նաև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կնոջ հետծննդյան նպաստի` շուրջ 20 միլիոն դրամ ստանալու հարցը: Տիկին Բախշյանն ասաց, թե «չեմ մեղադրում այդ կնոջը, պետությունն ինքն է այդքան աշխատավարձ նշանակել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը`  PHOTOLUR-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930