Լրահոս
Օրվա լրահոսը

Հղիության նպաստը կմնա նույնը`աշխատավարձի 100 տոկոսը (Տեսանյութ) 

Նոյեմբեր 04,2014 16:42

ՀՀԿ խմբակցության նիստին այսօր մասնակցում էր նաեւ ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ քննարկվել է վիճահարույց մայրության նպաստների կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հարցը: Կառավարությունը ներկայացրել է օրենքի փոփոխության նոր տարբերակ: Ըստ այդմ՝ նախկին օրենքով նախատեսված նպաստը աշխատող հղիների համար մնացել է նույնը`հարյուր տոկոս: Նվազագույն աշխատավարձի 75 տոկոսի չափով նպաստ կստանան նաեւ չաշխատող հղիները:

Մինչև մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող մայրերը հարյուր տոկոսով են ստանալու նպաստները, իսկ մեկ միլիոն դրամից ավելի ստացողների համար նախատեսվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել, հարցը դեռ քննարկվում է, նպաստի մի մասը նախատեսվում է թողնել գործատուի փոխհատուցմանը: Ի դեպ, մեկ միլիոն դրամից ավելի ստանում է 400 կին:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930