Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե տաքսիներին չեն ապահովագրում. պարզաբանում է ԱՊՊԱ բյուրոյի իրավաբանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2014 16:30

Տաքսիստները դժգոհում են, որ ապահովագրողները բարձր գներով են իրենց մեքենան ապահովագրում, իրավաբանն ասում է` նման իրավունք չունեն

Ինչ ներդրվել է ԱՊՊԱ համակարգը, ապահովագրական գրեթե բոլոր ընկերությունները մերժում են տաքսիներին ապահովագրել, համարելով այն բարձր ռիսկային, հետեւաբար՝ նաեւ փոխհատուցման բարձր գումարներ պիտի տրամադրվեն: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է այս խնդրին: Հատկապես անհատ տաքսիները տարեվերջին, կամ տարեսկզբին նման խնդրի առաջ են կանգնում, իսկ եթե անգամ ապահովագրում էլ են, ապա ոչ սովորական մեքենաների պես:

Այս տաքսիների վարորդներին ապահովագրական ընկերությունները կամ մերժում են, կամ էլ առաջարկում ոչ թե 1 տարով պայմանագիր կնքել, ինչն ավելի էժան է, այլ առավելագույնը 3 ամսով եւ անպայման անսահմանափակ վարորդներ դրույթով: Իսկ այս դեպքում ԱՊՊԱ պայմանագրի գինը մոտ 20% ավելանում է:

Այսօր Aravot.am-ը ավտոապահովագրողների բյուրոյի իրավաբանական ծառայության պետ Սամվել Աղախանյանից հետաքրքրվեց, թե ինչ լծակներ ունի ԱՊՊԱ բյուրոն, որպեսզի միջամտի եւ ապահովագրական ընկերություններին պարտադրի անհատ տաքսիներին ապահովագրել, ընդ որում ոչ թե բարձր գներով, այլ սովորական: Սամվել Աղախանյանն ասաց, որ ԱՊՊԱ ոլորտում գործում են բյուրոյի սահմանած սակագներն ու ընկերությունները պետք է բյուրոյի սահմանած կանոններով աշխատեն. «Որեւէ ապահովագրական ընկերություն իրավունք չունի սահմանածից բարձր սակագին պահանջել: Եթե մեզ մոտ դիմումներ են լինում, մենք այս հարցը լուծում ենք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեվերջ է, ապա լավ կլինի մի քանի օր շուտ սկսեն ապահովագրման գործընթացը, եւ եթե խնդիր առաջանա, դիմեն բյուրոյին, որպեսզի բյուրոն լուծի այն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930