«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մինչեւ տարվա վերջ կստանան իրենց ողջ աշխատավարձը։
«Նաիրիտի աշխատակազմին այս մասին տեղեկացվել է գլխավոր տնօրենի մակարդակով»,- «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։
Նրա խոսքերով՝ աշխատավարձի պարտքի մարումից հետո հաջորդ տարվա հունվար ամսից կսկսվի թոշակառու աշխատողների կրճատման գործընթացը։ Սակայն այն թոշակառու աշխատողները, ովքեր հիմնական կորիզն են, չեն կրճատվի։
Իսկ ինչ վերաբերում է գործարանի աշխատել-չաշխատելուն, որեւէ բան դեռեւս հայտնի չէ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ