Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը՝ հային Ուկրաինայում. Ավակովը պարգևատրել է 800 կյանք փրկած Նիկողոսյանին

Նոյեմբեր 04,2014 15:37

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պետական պարգև է հանձնել վիրաբույժ Արմեն Նիկողոսյանին, որը Ուկրաինայի արևելքի մարտական գործողություններին մասնակցող ավելի քան 800 զինվորի կյանք է փրկել, ասված է Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնական կայքում:

«Ես այսօր այս հայտնի կամավորին, որին գիտեն բոլոր նրանք, ովքեր եղել են այս չհայտարարված պատերազմի առաջնային գծում, որոնք ծանոթ են նրա օգնությանը և նրա թիմին, Ուկրաինայի նախագահի հրամանով հանձնում եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանը: Նա չի մասնակցել պարգևատրման մեր մեծ արարողությանը, որովհետև անընդհատ գտնվում է ամենաանհարմար կետերում, բայց դա չի նշանակում, որ մենք նրան ավելի քիչ ենք հարգում: Ընդհակառակը: Մենք քեզ շնորհավորում ենք», – ասել է Ավակովը, որը պարգևը հանձնել է երկուշաբթի, թեև պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “Հայը՝ հային …”: Վտանգավոր բան եք անում: Գուցե և լավ իմաստով եք գրում ու լավն եք ուզում (չգիտեմ), բայց վերնագրից ստացվում է, որ հայը հային միայն հայ լինելու համար է պարգևատրում: Մարդը լավ գործ է արել ու պարգևատրվել է ՈՒկրաինայի նախագահի կողմից: Հայ լինեն այս դեպքում դեր չի խաղացել: Նացվիոնալիզմ մեջ բերելն այստեղ, կոնկրետ ՈՒկրաինայի դեպքում, օգուտ ոչ մեկին չի բերի:

  2. Ես կարծում եմ հեղինակը մի փոքր հումոր է ներդրել նյութի մեջ, որն ահավոր պակասում է և մամուլում և քաղաքականության մեջ: Մեր վիրտուալ առօրյայում նեգատիվը շատ է: Եթե ունես հումորի զգացում, ուրեմն տոնը միշտ քեզ հետ է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930