Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ են Գարեգին Նժդեհի արձանը նորակառույց հրապարակում տեղադրելուն

Նոյեմբեր 04,2014 15:35

«Ցանկալի կլինի, որ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրված լիներ համանուն հրապարակում»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսպիսի կարծիք հայտնեց Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին:

Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ևս կարծում է, որ ճիշտ կլիներ, որ Նժդեհի արձանը համանուն հրապարակում տեղադրվեր, բայց քանի որ ավագանու նիստին լուրջ ընդվզում է եղել այս հարցում, ստիպված կողմ են քվեարկել: Տիկին Բախշյանը մանրամասնեց. «Արձանը Նժդեհի կեցվածքին հարիր է: Այն տպավորիչ է: Եթե տեղադրվեր Նժդեհի անվան հրապարակում, ավելի կամբողջացներ պատկերը: Մենք ավագանու նիստում առաջարկեցինք որոշումը հետաձգել հաջորդ նիստին, հասարակության կարծիքը լսել, սակայն չընդունվեց»:

Հիշեցնենք, որ որոշում է կայացվել Գարեգին Նժդեհի արձանը տեղադրել Հանրապետության փողոցում գտնվող նորակառույց հրապարակում, որը կանվանակոչվի Նժդեհի անունով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930