Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալաշուքյուր Փաշազադեն անդրադարձել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլղամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հարցին, որոնց դատն ընթանում է Ստեփանակերտում:
«ԱՊԱ»-ի փոխանցմամբ, Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի խոսքերով, այդ հարցը քննարկվել է Ռուսաստանում Մոսկովյան և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, իսկ մոտ ապագայում խնդիրը կբարձրացվի կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ սպասվող հանդիպմանը:
Փաշազադեն խոստացել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դիվերսանտներին վերադարձնելու համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ