Լրահոս
Օրվա լրահոսը

Պահեստազորի սպաների համար աշխատանքային ստաժ կհաշվեն

Նոյեմբեր 04,2014 15:14

Օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է համարել պետական կառավարման ոլորտի ստաժ: Համենայնդեպս, այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացրած նախագիծը`«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասով, ՀՀ ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացավ:

Քննարկմանը ներկա, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանն էլ ներկայացրեց կառավարության վերապահումը` նախագիծը կվերաբերի այն անձանց, ովքեր պարտադիր զինվորական ծառայության ժամանակ գոնե կրտսեր հրամանատարական պաշտոն են զբաղեցրել:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ`կառավարության վերապահումով հանդերձ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930