Նոյեմբերի 6-ից 10-ը Մոսկվայում կայանալու է բասկետբոլի պատանիների Եվրոլիգան, որտեղ Հայաստանը ներկայացնելու է «Գրանդ սպորտ» ակումբի 2000 թվականին ծնված տղաների թիմը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մասնակցելու են Հայաստանի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի եւ Ղազախստանի 16 թիմեր:
Թիմերն օրական անցկացնելու են 2-ական հանդիպում: Եվրոլիգայի մրցաշարը կայանալու է չորս տուրով` 3 հիմնական եւ 1 եզրափակիչ (2015 թվականին), որին մասնակցելու են նախնական փուլերի արդյունքներով ութ լավագույնները:
Հարցին, թե «Գրանդ սպորտն» ի՞նչ արդյունքների հավակնություն ունի, Վահագ Հարությունյանը դժվարացավ միանշանակ պատասխանել: Սակայն նշեց, որ թիմը արդեն հինգ տարեկան է եւ վերջին երկու տարում բավականին հաջող մասնակցում է Վրաստանի առաջնությանը (այս տարիքային խմբում Հայաստանի առաջնություն չի անցկացվում: Ա.Հ.) եւ ավելացրեց, որ եթե «Գրանդ սպորտը» մտնի լավագույն ութի մեջ, հնարավոր է, որ Եվրոլիգայի եզրափակիչը անցկացվի Հայաստանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` Վահագ Հարությունյանի