Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժող. «Վերջերս մամուլից իմացա, որ Ներսիկ Նազարյանն ու Կարեն Բաբակեխյանը ֆինանսական բուրգ են ստեղծել»

Նոյեմբեր 04,2014 14:58

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել «ֆինանսական բուրգի» գործով տուժող ճանաչված, տարադրամի փոխանակման կետի աշխատակից Թաթուլ Քամալյանը: Չնայած ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպանի հայտարարությանը, թե նա գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, դատավոր Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ ըստ դատարանում առկա ոստիկանության պաշտոնական գրության, նա գտնվում է ՌԴ-ում, հետեւաբար որոշում կայացրեց հրապարակել նախաքննության ժամանակ տված նրա ցուցմունքները:

Ըստ այս տուժողի, ինքը ճանաչել է իրեն հարակից տարածքում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակից Արթուր Անդրեասյանին եւ ըստ նրա 2013թ. մայիսի 30-ի ցուցմունքի՝ ամբաստանյալին է տվել 11 մլն դրամ գումար, քանի որ ամբաստանյալն ասել էր, որ ավազի հանք ունի եւ աշխատեցնելու նպատակով իրեն գումար է անհրաժեշտ: 11 մլն-ը նա տվել է առանց տոկոսի, առանց շահույթ հետապնդելու, անգամ այնքան է վստահել, որ ստացական էլ չի պահանջել: Երբ լսել է, որ Արթուրը պարտքեր ունի եւ պարտքատերեր, իրեն խաբված է զգացել:

Finansakan_burg_2 Finansakan_burg_3 Finansakan_burg_1

Այս տուժողը ցուցմունք էր տվել, որ բարձրաստիճան ոստիկաններից Ներսիկ Նազարյանի որդին Արթուրի մանկության ընկերն է եղել, հետագայում մամուլից էլ լսել է, որ Կարեն Բաբակեխյանն ու Ներսիկ Նազարյանը ֆինանսական բուրգ են ստեղծել, օգտագործել են Արթուրին:

Այսօր դատարան էր ներկայացել Արթուր Անդրեասյանի կինը՝ Իրինան, որը հրաժարվեց ցուցմունք տալուց, բնականաբար, հրապարակվեց նրա նախաքննության ժամանակ տված ցուցմունքը: Համաձայն այդ ցուցմունքի, ինքը տեղյակ չի եղել ամուսնու շատ ու շատ ձեռնարկներից, ճանաչել է Կարեն Բաբակեխյանի որդուն՝ Ռուբենին եւ Ներսիկ Նազարյանի որդուն՝ Արտակին: Նախաքննության ժամանակ քննիչը հարց է տվել, թե արդյոք Ռուբեն Բաբակեխյանը սպառնալիքով, զենքով նրան եւ Արթուրի եղբորը տարե՞լ են ինչ-որ տարածք եւ դրա արդյունքում խլել են իրենց ավտոմեքենաները: Կինը պատասխանել էր՝ «նման բան չի եղել»:

Նախաքննության ժամանակ խոսք էր գնացել կեղծ ստացական Արթուրին պարտադրելու մասին, մասնավորապես՝ Հարություն Հովհաննիսյանի անունով 70 հազար դոլարի չափով՝ իբր Արթուրն է պարտք: Կինը ցուցմունք էր տվել, որ այդ կապակցությամբ ամուսինն ասել է, որ հետին թվով տրված ստացականը կներկայացնի փորձագետին:
Դատարանում հաջորդ վկան փաստաբան Արայիկ Ալվանդյանն էր, որը զարմացավ իրեն որպես վկա կանչելու համար, քանի որ նա իր մոտ ընկերոջ՝ Արտակ Գալստյանի գործով եռակողմ պայմանագրի հետ կապված իրավաբանական օգնություն է ցույց տվել: Արտակ Գալստյանի հարսանիքի քավորն է ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը եւ ըստ փաստաբան վկայի՝ ինքը նրանց համատեղ գործունեությունից տեղյակ չի եղել:

 
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930