Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցի պատանին առնվազն բրոնզե մեդալ ունի

Նոյեմբեր 04,2014 14:17

Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել է 12 մասնակցով:

Երեկ մեր հավաքականից ռինգ մտել են հինգ բռնցքամարտիկներ: Գեղեցիկ հաղթանակով է մենամարտն ավարտել գյումրեցի գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, որը պարտության է մատնել թուրք Սալահատին Կոչագուին եւ իր համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Երկրորդ հաղթանակն է տոնել 75 կգ քաշային Վան Մելքումյանը: Պայքարը շարունակում է նաեւ 48 կգ քաշային Վահե Բադալյանը: Իսկ ահա Ժիրայր Սարգսյանը (46 կգ) եւ Հայկ Հովհաննիսյանը (70 կգ) պարտվել են:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մեր պատանիներից ութը շարունակում են պայքարել մեդալների համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. levon says:

    Ախուրյանցի է Գուրգեն Հովհաննիսյանը

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930